04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը ծանոթացել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունով, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին:

Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը տեղեկացրել է, որ գուլպաների արտադրությունը սկսվել է 2015 թվականից, իսկ 2016թ.-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև մանկական հագուստի արտադրությանը: Արտադրանքն ավելացնելու,  ընդլայնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կատարվել է մի քանի միլիոն եվրոյի ներդրում: Արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն իսկ արտահանվել է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир»-ի պատվերով: Ըստ Մովսիսյանի՝ ռուսական շուկայում առկա է հայկական արտադրանքի մեծ պահանջարկ: Արտադրված մանկական հագուստն առայժմ միայն արտահանվելու է, առաջիկայում արտադրական ծավալների ավելացման արդյունքում այն կիրացվի նաև հայկական շուկայում: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ