04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«ՔԿՀ-ում ծեծել են հոգեկան խնդիրներ ունեցող բանտարկյալին»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 12-ին հոգեկան խնդիրներ ունեցողներից մեկին մահակով ծեծել են, իսկ երբ տեղի ունեցած միջադեպի հետ կապված տվյալ խցի բանտարկյալները հաջորդ օրը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ, նրանց հաղորդումները հանցագործության մասին ՔԿՀ-ից դուրս չէին եկել»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2016-ի առաջին 6 ամիսների ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանը:

Ղարագյոզյանի փոխանցմամբ՝  այդ օրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «00» Բանտարկյալներ Տիգրան Եգանյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ մահակ է օգտագործվել:

«ՔԿՀ-ում պնդում էին, որ ծխախոտ էին պահանջում, չէին տրամադրում, եւ նրանք անհնազանդություն են սկսել: Սակայն կալանավորվածների հետ հանդիպման ժամանակ նրանք հակառակը պնդեցին եւ մեզ վնասվածքները ցույց տվեցին:  Նրանք պնդեցին, որ ոչ թե ծխախոտ էին պահանջում, այլ նրանց խցում կար հոգեկան հիվանդություն ունեցող անձ, այդ օրը 3 անգամ բժշկական օգնության կարիք է զգացել: Նրանք պահանջել են օգնություն, սակայն ոչ մի բժիշկ օգնություն ցույց չի տվել: Այդ պատճառով նրանք փորձել են անհնազանդություն ցուցաբերել, որ բժիշկները գան, օգնություն ցուցաբերեն: Սակայն նրանց տեղափոխել են այլ սենյակ և այնտեղ մահակով ծեծի ենթարկել»,-ասաց Ղարագյոզյանը:

Դիտորդական խմբի անդամի խոսքով՝ դատապարտյալների  խուցը դժոխքի էր նման. «Անմարդկային պայմաններ, շնչելու օդ չկար, խոնավություն: Հոգեկան խնդիր ունեցողի վիճակն ավելի էր վատթարացել, քանի որ նրա նկատմամբ առանձնակի դաժանությամբ են գործողություններ կատարվել: Դրանից հետո, երբ նա մարդ է տեսնում, գոռում է, երեկոները չի քնում, անընդհատ քայլում է»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ