11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պուտինն ու Էրդողանը վաղը հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը հեռախոսազրույց կանցկացնեն։ Հեռախոսազրույցը կիրականացվի ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։

Խոսելով Էրդողանի՝ Պուտինին հղած նամակից՝ Պեսկովն ասել է, որ Թուրքիայի նախագահի կողմից ներողություն խնդրելը կարեւոր քայլ է, բայց հարաբերությունները չեն կարղ երկու օրում լավանալ, դրա համար դեռ շատ բան պետք է արվի:

«Թուրքիայի նախագահի ուղերձով շատ կարեւոր քայլ Է արվել հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Անտարակույս, միասին, միմյանց ընդառաջ դեռ ոչ մեկ քայլ պետք Է արվի: Չպետք Է մտածել, որ մի քանի օրում կհաջողվի ամեն ինչ նորմալացնել: Բայց այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի»,- լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ