15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ներկայացնում են զինծառայողները․ մարզական միջոցառումներ զորամասում

Նախապես հաստատված պլանի համաձայն` հունիսի 26-ին ՀՀ հարավային ուղղությամբ տեղեկայված զորանասերից մեկում, ինչպես և զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, անցկացվել են մարզական միջոցառումներ: Առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով` զորամասի հրամանատարությունը կազմակերպել էր մրցույթներ տարբեր մարզաձևերից: Մրցակցային առողջ մթնոլորտում զինծառայողները իրենց ուժերն են ստուգել պարանի ձգում, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, բազկամարտ, շախմատ, շաշկի մարզաձևերում: Ուշագրավ է. որ մարզական տոնին մասնակցել են նաև զորամասի սպաները, ովքեր իրենց ներկայությամբ էլ ավելի հետաքրքիր են դարձրել միջոցառումը:

Մրցումների ընթացքում բարձր արդյունքներ ու ցուցանիշներ գրանցածները զորամասի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով, շնորհակալական նամակներով:

Նման միջոցառումները կարևոր են նաև այն առումով, որ մարզական խաղերի ընթացքում բարելավվում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը, ինչն իր հերթին նպաստում է  տվյալ ստորաբաժանման մարտունակության ամրապնդմանը:

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Դավիթ Մարտիրոսյան

6413f1ec-0796-4c37-b344-2e6d43fe1a9d 9107e389-6155-4060-b6dc-bf2c5b772b95 c565fdfc-ef45-4c53-9d6c-ad98d92c5b85 3807f39f-42e6-41ab-93d1-09563129d366

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ