15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաեւ ԴՇԿ տիպի գնդացիրներ: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,-ասված է հաղորդագրությունում:

Այս հարցում դիվիդենտներ շահելու փորձերը դատապարտելի են /վիդեո/

2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, ըստ պատգամավոր Միքայել Մելքումյանի, դրական ազդեցություն կունենա ՀՀ  ԶՈՒ վրա: «Կարծիքներ հնչեցին, թե մենք այդ համաձայնագրով ինչ-որ բան ենք զիջում, բայց դա մեզ հնարավորություն է տալիս ունենալ լրացուցիչ պաշտպանական, հարձակվողական տեխնիկան […]

Ե՞րբ կբացվի Վերին Լարսի անցակետը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ի` ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Հայաստանի ԱԻՆ-ում, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:

Ֆորսմաժորային իրավիճակ. Ժողովուրդ

Արդեն մեկ շաբաթ է Վերին Լարսի անցակետը փակ է, եւ դեռ հայտնի չէ, թե այն երբ կբացվի: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ստեղծված իրա­վիճակը գնահատեց որպես ֆորս-մաժորւսյին վիճակ: «Բնական աղետի հետեւանքով է փակվել անցակետը Դա մեծ վնաս է հասցրել ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին»,- վստահեցրեց Պետրոսյանը: ՀՀ տրանս­պորտի եւ կապի փոխնախարար Արթուր […]

Ինչ է ուզում եք Վեհափառը ցնցոտիներով ման գա՞. Հրապարակ

Թերթի զրուցակիցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է -Հետեւապես` ի՞նչ պետք է անի հոգեւորականը, որ արհամարհանքի չարժանանա: -Հոգեւորականը… նա խելոք իր գործն անում է: Հարուստը պետք է վե­րափոխվի, հասկանա իր մոտեցումը: Դուք անընդհատ հոգեւորականից եք բաներ պահանջում, նա հո հրաշա­գործ չի, որ փայտիկը շարժի, եւ իրեն սկսեն սիրել: Ինքը պիտի նաեւ տրա­մադրված լինի սիրվելուն: […]

Միայն ընտրյալները. Հրապարակ

Ազգային անվտանգու­թյան ծառայությունում կադ­րային եւ կառուցվածքային փոփոխություններ են ընթա­նում: Դեռ նախորդ շաբաթ, նախագահի հրամանագրով, Գարեգին Մխիթարյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ-հետախուզության գլխա­վոր վարչության պետի պաշտոնից: հ դեպ, այս պաշտոնանկությունը եւս կապվում է ապրիլյան պատերազմի հետ: Նրա փոխարեն նշանակվել է Ստեփան Մելքոնյանը: Նա նախկինում գլխա­վորում էր հակահետախուզության գլխավոր վարչությունը: Սա միակ պաշտոնանկությունը չէ ԱԱԾ-ում` դիմում է […]

Իշխանությունը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալը ազատվել է կալանքից

Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է առողջական խնդիրների պատճառով: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից: Նշենք, որ Մելս Չիլինգարյանը  կալանավորվել էր հունիսի 3-ին: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս  Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը մեղադրվում են […]

Մանր խորամանկություն. Առավոտ

Ընտրական օրենսգրքի որոշ կետերում համա­ձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ այդ կետերից հրաժարվելու ասելով, թե եվրոպա­ցիները փող չեն տալիս: Բրիտանիայի հան­րաքվեն էլ է դրան «նպաստում» ԵՄ-ի գլուխը խառն է, ձեզանով ժամանակ չեն ունենա զբաղ­վելու: Պարզ է, որ իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի 1 միլիոն 300 հա­զար Հայաստանում չեղած «ընտրողով», […]

«Ջրի մեջ սաղ սատկած կենդանիներ են». Ժամանակ

Արդեն հինգ օր է անցել Արթիկի հեղեղումից, սակայն քաղաքում հեղեղի հետե­ւանքները դեռեւս վերացված չեն: ձեղեղից հետո ինչ ար­վել, բնակիչների ձեռքով է արվել, իսկ պետական աջակցություն մինչ օրս քա­ղաքին չի ցուցաբերվել: Արթիկցիներից մեկը «ժամա­նակին» ասաց, «էս ապրել չի, քանի օր ա անցել, բայց ջուրը հլը իմ տան դռնով ա անց­նում: Ջրի մեջ սաղ սատկած կենդանիներ են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի