Ինչ է ուզում եք Վեհափառը ցնցոտիներով ման գա՞. Հրապարակ
Թերթի զրուցակիցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է
-Հետեւապես` ի՞նչ պետք է անի հոգեւորականը, որ արհամարհանքի չարժանանա:
-Հոգեւորականը… նա խելոք իր գործն անում է: Հարուստը պետք է վերափոխվի, հասկանա իր մոտեցումը: Դուք անընդհատ հոգեւորականից եք բաներ պահանջում, նա հո հրաշագործ չի, որ փայտիկը շարժի, եւ իրեն սկսեն սիրել: Ինքը պիտի նաեւ տրամադրված լինի սիրվելուն: Եթե մարդը նախատրամադրված է եկեղեցականին չսիրելու եւ չի թողնում, որ եկեղեցականը մոտենա իրեն, ինչպես կարող է եկեղեցականն իրեն սիրեցնել տալ:
-Հենց թեկուզ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, նա մի՞թե շքեղ կյանքով չի ապրում:
-Նա Վեհափառ հայրապետ է, եւ ազգը պարտավոր է նրան պահելու նաեւ շքեղության որոշակի հանգամանքների մեջ: Մենք հսկա ազգ ենք, ինչ է’ սովի պիտի մատնենք մեր հայրապետին: Նրա ապրելակերպի բարձր մակարդակը նաեւ մեր’ հայ ժողովրդի պատիվն է: Ինչ է ուզում եք Վեհափառը ցնցոտիներով ման գա՞, եթե նման կերպ ման գա, ավելի կհարգեք: Չեք հարգի: Էդ ժամանակ էլ կասեք տեսեք, ցնցոտիներով է: Ուրեմ
ն` իր կյանքի մակարդակը նաեւ մեր պատիվն է, թե ինչպես է ժողովուրդը պահում իր հովվապետին, լավ պայմաններ է ապահովում, թի խղճուկ: Ցանկացած հարց կարելի է նայել մի բանի տեսանկյունից, բայց դուք բոլոր տեսանկյունները փակել եք, միայն մի տեսանկյունից եք նայում: Չեք ուզում, որ Ամենայն հայոց կաթողիկոսն ապրի բարեկեցիկ պայմաններում:
-Մենք հենց այդ համեմատության մասին էինք խոսում, թե ինչպիսի՞ կենցաղավարություն ունի Պապը, եւ ինչպիսի՞ն` Գարեգին 2-րդը:
-Մի համեմատեք, Պապը շատ ավելի շքեղ է ապրում, դուք միայն «ՌԵնոն» նկատեցիք, իսկ նրա պապոմոբիլը, որը հազարավոր դոլարներ արժե: Նույնիսկ «Ռենոն», որպես պրոպագանդա, ռեկլամ, ինչ եք կարծում դրա դիմաց նյութական շնորհակալություն չի հայտնում Պապին: Հսկա մի գարաժ շքեղ պապոմոբիլներ ունի Վատիկանը
` երեք տեղանոց, չորս տեղանոց, զրահապատ, ոչ զրահապատ եւ այլն, եւ այլն: Դրանք, ինչ է, ձրի են: Ամբողջ Վատիկանի ապարանքների իր մի սենյակն է աճուրդի հանել եւ վաճառել Պապը:
Մարդն ուզում է համեստ ապրել, գնում, հյուրանոցային սենյակում է ապրում: Սա նշանակում է, որ Վատիկանում շքեղությունը դադարեց: Ո՜չ, նույն շքեղությունն ու հարստությունն է կաթոլիկ աշխարհում: Ուղղակի, հայ ժողովուրդ, չեք ուզում, որ ձեր Ամենայն հայոց հայրապետն ունենա բարեկեցության նույն մակարդակը, ինչպես որեւէ այլ եկեղեցու հովվապետ: Հովհան Օձնեցին ոսկի էր սփռում իր մորուքին, բայց ներսից այծի մազից հյուսված զգեստ էր հագնում: Ուրեմն հայ ժողովրդի հովվապետն աշխարհին պետք է երեւա ոսկեզօծ մորուքով, ոչ թե ցնցոտիավոր: Այսինքն
` ներսում կարող է լինել ցնցոտիավոր, եւ ինչ գիտեք, որ չէ…
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: