15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Որ դուք իմանաք, Ադրբեջանն էլ կիմանա. Արա Նազարյանը՝ լրագրողներին

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համաձայնագիրը վավերացնելու հետ կապված հարցերին պատասխանելով՝ ասաց. «Իրականության հետ կապ չունի, դուք համաձայնագիրը չեք կարդացել, երկու օր է` համաձայնագիրը քննարկվում է, ու դուք նորից այդ հարցերն եք տալիս»: Հարցին՝ արդյո՞ք  մտավախություն չկա, որ ՌԴ-ն իր պայմանավորվածությունը չի կատարի, ինչպես մյուս պայմանագրերի դեպքում, վերջինս […]

«Շատ դրական»․ ինչի մասին են 40 րոպե խոսել Պուտինն ու Էրդողանը /վիդեո/

Երկարատեւ ընդմիջումից հետո այսօր Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որը թուրքական Haberturk-ի փոխանցմամբ, դրական ու արդյունավետ է եղել։ Նշվում է նաեւ, որ նախագահների հեռախոսազրույցը տեւել է 40 րոպե։ Reuters-ի աղբյուրն էլ տեղեկացրել է, որ նախագահները պայմանավորվել են հանդիպել։ Հիշեցնենք, որ Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի անցկացման մասին պայմանավորվածություն […]

Ինքնասպանության փորձ Արուճ գյուղում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչներից մեկն իր տանը փորձում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեծ տարածում ունեցավ Իրանում/վիդեո/

Այսօր` հունիսի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի հյուրն էր իրանագետ Վարդան Ոսկանյանը, որը ներկայացրեց Իրանի արձագանքը Հռոմի Ֆրանցիսկոսի Պապի` Հայաստան կատարած այցի վերաբերյալ, մասնավորապես նշելով`«Իրանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պապի այցը Հայաստան` առանձնացնելով երկու կարևոր հանգամանք:Առաջինը բնականաբար «ցեղասպանություն» բառի կիրառումն էր, իսկ երկրորդը ՀՀ նախագահի կրոնական տարբեր կրոնների հանդուրժողականության հայտնումն էր, որում նշվեց մասնավորապես հենց […]

Այս համաձայնագրի շնորհիվ հնարավորություն է տրվում ևս 2 կոմպոնենտ ավելացնել ՀՕՊ գործող համակարգին. Գուրգեն Արսենյան

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել ՕՊ համաձայնագիրը: ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իրր ելույթում շեշտեց. «Համաձայնագրի շնորհիվ հնարավորություն է տրվում ևս 2 կոմպոնենտ ավելացնել ՀՕՊ գործող համակարգին՝ կործանիչ ավիացիայի հնարավոր կիրառումը և ավելի ժամանակակից լոկացիոն սարքերի օգտագործման հնարավորությունը»,- ասաց Արսենյանը: Վերանդրադաձավ նաև խորհրդարանի շենքի մոտ ՀՕՊ համաձայնագրի դեմ բողոքող քաղաքացիներին: «Ցուցարարների քանակը 4 հոգի էր, […]

Էրդողանը ահաբեկչական հարձակման կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել

Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ահաբեկչությունը քննադատող գրավոր հայտարարություն է տարածել: Իշխանությանը մոտ կանգնած թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝  հայտարարությունում մասնավորապես ասված է. «Այս ահաբեկչությամբ չէր ծրագրվում որևէ կոնկրետ արդյունքի հասնել, այլ միայն ու միայն նպատակ է դրված անմեղ մարդկանց ցավի ու արյան հաշվին […]

Պետք չէ կողքից խանգարել. Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի մասին

«Ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն, ԶՈՒ ղեկավարությունն իր առջեւ դրված խնդիրները կատարում է եւ պետք չէ փորձել կողքից խանգարել»,-այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե արդյոք հայոց բանակում Սամվել Բաբայանի կարիքը կա՝ այսպես արձագանքեց  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը : «Առհասարակ, ես խորհուրդ կտամ մեր ժողովրդին, մեր հասարակությանը, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Պետք […]

Ուշադիր նայել եմ Սամվել Բալասանյանի ճակատին. որևէ բան չեմ ընթերցել /վիդեո/

ՀՀԿ-ն  դեռևս չի որոշել,  թե ով է Գյումրու քաղաքապետի ընտրություններում եով է  լինելու ՀՀԿ-ի թեկնածուն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղեկություններին, թե Գյումրու  քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն է լինելու գործող քաղաքապետ, Սամվել Բալասանյանը,  Բաղդասարյանն ասաց. «Նախնական տրամադրվածություններով չենք շարժվում, քննարկում ենք, քննարկումները կավարտվեն մոտ օրերս: Մի քանի օրից կիմանաք, թե ում անուններն […]

Հայաստանը դարձել է Ռուսաստանի արբանյակը. Փոստանջյան

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել ՀՕՊ համաձայնագիրը: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում շեշտեց՝ այս  համաձայնագիրն ապացուցում է, որ Հայաստանն անկախ պետության քաղաքականություն չի վարում: Նա իր խոսքում ընդգծեց, թե Հայաստանը դարձել է Ռուսաստանի արբանյակը: «Եթե վարեինք անկախ քաղաքականություն, կունենայինք 200 միլիոն արժողութամբ վարկային համաձայնագրի սպառազինություն, որը պետք է տրամադրվեր, սակայն դրա վերաբեյալ կա 80 տոկոսային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի