14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Որ դուք իմանաք, Ադրբեջանն էլ կիմանա. Արա Նազարյանը՝ լրագրողներին

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համաձայնագիրը վավերացնելու հետ կապված հարցերին պատասխանելով՝ ասաց.

«Իրականության հետ կապ չունի, դուք համաձայնագիրը չեք կարդացել, երկու օր է` համաձայնագիրը քննարկվում է, ու դուք նորից այդ հարցերն եք տալիս»:

Հարցին՝ արդյո՞ք  մտավախություն չկա, որ ՌԴ-ն իր պայմանավորվածությունը չի կատարի, ինչպես մյուս պայմանագրերի դեպքում, վերջինս պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ հարցերի ակնկալիք ունենք ստանալու, բայց ես մեկ անգամ ևս մեր հանրությանը վստահեցնեմ, որ այս համաձայնագրով մենք ձեռք ենք բերում լրացուցիչ ռեսուրս՝ հակաօդայինի կազմակերպման գործում»:

Իսկ արդեն 200 մլն դոլար վարկի դիմաց ռուսական զենքի ստացման ժամկետներին վերաբերող հարցերին Արա Նազարյանը չցանկացավ պատասխանել. «Պետք չէ, որ դուք իմանաք, որ դուք իմանաք, Ադրբեջանն էլ կիմանա»,- ասաց Նազարյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ