12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պետք չէ կողքից խանգարել. Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի մասին

«Ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն, ԶՈՒ ղեկավարությունն իր առջեւ դրված խնդիրները կատարում է եւ պետք չէ փորձել կողքից խանգարել»,-այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե արդյոք հայոց բանակում Սամվել Բաբայանի կարիքը կա՝ այսպես արձագանքեց  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը :

«Առհասարակ, ես խորհուրդ կտամ մեր ժողովրդին, մեր հասարակությանը, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Պետք չեն տարբեր տիպի վերլուծություններ, կլոր սեղաններ, հանդիպումներ, որոնք այս կամ այն ժամանակահատվածում գաղտնիքներ են բացահայտում. ռազմական գաղտնիքի բացահայտումը նշանակում է ջուր լցնել հակառակորդի ջրաղացին: Բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել, որտեղ ինչպես պլանավորում իրականացնել»,- ընդգծեց  Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ հունիսի սկզբին Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սամվել Բաբայանը վերադարձել էր Ստեփանակերտ: Նրա համախոհները պահանջում էին Արցախի իշխանություններին Պաշտպանության նախարար նշանակել հենց Բաբայանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ