Այս համաձայնագրի շնորհիվ հնարավորություն է տրվում ևս 2 կոմպոնենտ ավելացնել ՀՕՊ գործող համակարգին. Գուրգեն Արսենյան
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել ՕՊ համաձայնագիրը:
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իրր ելույթում շեշտեց.
«Համաձայնագրի շնորհիվ հնարավորություն է տրվում ևս 2 կոմպոնենտ ավելացնել ՀՕՊ գործող համակարգին՝ կործանիչ ավիացիայի հնարավոր կիրառումը և ավելի ժամանակակից լոկացիոն սարքերի օգտագործման հնարավորությունը»,- ասաց Արսենյանը:
Վերանդրադաձավ նաև խորհրդարանի շենքի մոտ ՀՕՊ համաձայնագրի դեմ բողոքող քաղաքացիներին: «Ցուցարարների քանակը 4 հոգի էր, նույնիսկ անունները հարցրեցի՝ Ռուբիկ, Մուշեղ, Դավիթ և նորից Ռուբիկ, 4 ցուցարար, որոնք մեղադրում էին ԱԺ-ին՝ ազգային դավաճանության մեջ: Հարգելինե՛րս, ես՝ որպես ՀՀ-ում գործող քաղաքական գործիչ, ուզում եմ տեղեկացնել բոլորիդ, որ թյուրիմացություն է, երբ փորձում են մասը վեր դասել ամբողջից: ՀՀ-ն ամբողջն է, որի մի մասը կազմում է Լեռնային Ղարաբաղը, չի կարելի ամբողջի շահերը ստորադասել մասի շահերին: Ղարաբաղի պաշտպանվածությունը տվյալ պարագայում չի ավելանում, սակայն իմ կարծիքով` դա այնքան էլ այդպես չէ, քանի որ կա սիներգիկ էֆեկտը, այն հավելյալ պլյուսնն է, որ ինչ-որ գործողությունների արդյունքում կարող ես ունենալ ավելացված էֆեկտ»,- հայտարարեց Գուրգեն Արսենյանը: