04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Էրդողանը ահաբեկչական հարձակման կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել

Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ահաբեկչությունը քննադատող գրավոր հայտարարություն է տարածել: Իշխանությանը մոտ կանգնած թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝  հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Այս ահաբեկչությամբ չէր ծրագրվում որևէ կոնկրետ արդյունքի հասնել, այլ միայն ու միայն նպատակ է դրված անմեղ մարդկանց ցավի ու արյան հաշվին աշխարհում հակաթուրքական քարոզչություն իրականացնել»:

Թուրքիայի նախագահը բոլոր երկրներին, խորհրդարաններին, հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին կոչ է արել վճռական մոտեցում ցուցաբերել և միավորել ուժերը ահաբեկչությունների դեմ պայքարում:

«Այսօր Ստամբուլում պայթեցված ռումբերը կարող էին պայթել աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած օդանավակայանում: Թող բոլորը համոզված լինեն, որ ահաբեկչական խմբավորումների համար Ստամբուլի և Լոնդոնի, Անկարայի և Բեռլինի, Իզմիրի  և Չիկագոյի, Անթալիայի և Հռոմի միջև ոչ մի տարբերություն չկա»,- ընդգծել է նա:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ