12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այս հարցում դիվիդենտներ շահելու փորձերը դատապարտելի են /վիդեո/

2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, ըստ պատգամավոր Միքայել Մելքումյանի, դրական ազդեցություն կունենա ՀՀ  ԶՈՒ վրա:

«Կարծիքներ հնչեցին, թե մենք այդ համաձայնագրով ինչ-որ բան ենք զիջում, բայց դա մեզ հնարավորություն է տալիս ունենալ լրացուցիչ պաշտպանական, հարձակվողական տեխնիկան միջոցներ: Կառավարման համակարգն այնպիսին է, որ մենք կկարողանանք օգտվել այդ միջոցներից», – ասաց Մելքումյանը:

Պատգամավորը շեշտեց՝ հայրենիքի պաշտպանական համակարգը հզորացնելու համար սա կարևորագույն քայլ կարող է լինել: «Այս հարցում քաղաքական հարցեր քննարկելն ու դիվիդենտներ շահելն, ըստ իս, ճիշտ չէ, ավելին՝ դա դատապարտելի է», – ասաց Միքայել Մելքումյանը:

Մանրամասները՝ տեսանութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ