17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մանր խորամանկություն. Առավոտ

Ընտրական օրենսգրքի որոշ կետերում համա­ձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ այդ կետերից հրաժարվելու ասելով, թե եվրոպա­ցիները փող չեն տալիս: Բրիտանիայի հան­րաքվեն էլ է դրան «նպաստում» ԵՄ-ի գլուխը խառն է, ձեզանով ժամանակ չեն ունենա զբաղ­վելու: Պարզ է, որ իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի 1 միլիոն 300 հա­զար Հայաստանում չեղած «ընտրողով», եւ առանց նկարահանումների կեղծարարների «շրջիկ խմբերով»: Դա նաեւ հրաշալի արդարա­ցում է եվրոպացիների աչքում տեսա՞ք, որ մենք ամեն ինչ արեցինք` ընդդիմության պահանջնե­րը կատարելու համար, դե հիմա որ դուք փողը չեք տալիս, ի՞նչ անենք:

Այս մանր խորամանկությունը դժվար թե «անց­նի»: Պարզ է, որ միջազգային կազմակերպությունները կամ պետությունները փող են տալիս Հայաստանի պետական կառույցներին ընտրու­թյունները կազմակերպելու համար: Պարզ է, որ այս պարագայում ընդդիմությունը կամ քաղաքա­ցիական հասարակությունը չեն կարող բանակցել` դրամաշնորհ ստանալու համար: Այնպես որ ընտրական գործընթացի բարելավումը տա­պալելու պատասխանատվությունն ամբողջու­թյամբ կընկնի իշխանությունների վրա:

Եթե ես սրտանց ուզում եմ, որ որեւէ մեկը նյու­թական կամ ոչ նյութական ներդրում անի իմ նախագծին լինի այն քաղաքական թե կոմեր­ցիոն, ապա ես պարտավոր եմ ինքս, իմ ուժերի սահմաններում կատարել իմ սեփական ներդրու­մը: Ինչպես ասում են ամերիկացիները` no involvement – no commitment եթե որեւէ ձեւով չես մասնակցում, ապա չես կրում որեւէ պա­տասխանատվություն: Այո, մեր Հայաստանի ռեսուրսները խիստ սահմանափակ են, բայց եթե պետությունը ոչ մի հավելյալ կոպեկ չի ուզում դնել որեւէ գործի, տվյալ դեպքում արդար ընտ­րությունների համար, ապա միջազգային դոնորների մտքով կարող է անցնել` «ի՞նչ է, դա մե՞զ է ամենաշատը պետք»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ