22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆորսմաժորային իրավիճակ. Ժողովուրդ

Արդեն մեկ շաբաթ է Վերին Լարսի անցակետը փակ է, եւ դեռ հայտնի չէ, թե այն երբ կբացվի: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ստեղծված իրա­վիճակը գնահատեց որպես ֆորս-մաժորւսյին վիճակ:

«Բնական աղետի հետեւանքով է փակվել անցակետը Դա մեծ վնաս է հասցրել ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին»,- վստահեցրեց Պետրոսյանը: ՀՀ տրանս­պորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն իր հերթին «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հայ­կական կողմը ոչինչ չի կարող անել եւ ընդամենը հետեւելու է իրադարձությունների զարգացմանը:

«Խոսքը այլ երկրի տարածքում գտնվող ավտոմոբիլային ճանապարհի մասին է: Այսինքն` ուղղակի միջամտությունը մեր իրավասություններից դուրս է: Հայաստանը ի՞նչ միջոց կարող է ձեռնարկել»,- հարցադրեց Առաքելյանը: Ըստ նրա, տարածքի աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս ճանապարհային ենթակառուցվածքային խնդիրնե­րին վերջնական լուծում տալ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ