15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Հայ հանրությունը գնում է պատերազմի երկրորդ փուլ՝ ներքին և արտաքին թշնամու հետ առճակատվելով. Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանն այսօր իրր ելույթում ԱԺ-ում շեշտեց՝  այժմ հայ հանրությունը գնում է պատերազմի երկրորդ փուլ՝ ներքին և արտաքին թշնամու հետ առճակատվելով: Փոստանջյանը նշեց՝ արտաքին թշնամու դեմ պայքարելու համար մեզ հարկավոր է ազգային իշխանություն, որը Մոսկվայում չի վաճառի նաև մեր օդային տարածքը: «Եթե դու հանդես ես գալիս պատրվողի, հող հանձնողի դիրքերից, ապա հաջորդ հարձակումն ու աղետն […]

Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը միասեռական է․ նրա կնոջ հայտարարությունը

Հայաստանից Ադրբեջան փախած «ակտիվիստ» Վահան Մարտիրոսյանը միասեռական է։ Այդ մասին հայտարարել է նրա կինը` Կարինա Գասպարյանը, ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում, գրում է novostikavkaza.com-ը: Կարինա Գասպարյանը հայտարարել է, որ իր ամուսինը նույնասեռական է, եւ ինքը միայն հանուն երեխաների է մնացել կողքին: «Ես վախենում եմ նույնիսկ երեխաներիս նրա հետ թողնել»,-ասել է Մարտիրոսյանի կինը: Կինը նշել է, որ իր ամուսինը, գտնվելով Ադրբեջանում, […]

Պետք է վերանայել, մաքրել ցուցակները. Ստեփան Մարգարյան

ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Իր ելույթի ընթացքում պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով ցուցակների մաքրմանը, նշեց՝  իրենց առաջարկները` նույնականացման քարտերով քվեարկելու և այլնի վերաբերյալ, ուղղված են նրան, որ ցուցակներում չլինեն մարդիկ, ովքեր մեռած են, ովքեր վաղուց երկրում չեն ապրում: […]

Լևոն Հայրապետյանի բողոքը նոր փուլում է

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին կքննի գործարար Լեւոն Հայրապետյանի դատավճիռը, որին դատապարտել են 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Ավելի վաղ դատական նիստը հետաձգվել էր բողոքի փաստարկները լրացուցիչ քննելու համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Միաժամանակ Հայրապետյանի փաստաբանը վերաքննիչ մարմնին ներկայացրել էր մշակույթի, արվեստի, Մոսկվայում հայկական սփյուռքի, «Վստահություն» նախագահական ակումբի եւ այլոց դիմումները, որոնցում խնդրվում է Հայրապետյանի համար […]

Ես այստեղ ո՛չ որպես կին եմ հանդես գալիս, ո՛չ էլ` տղամարդ. ես քաղաքական գործիչ եմ. Փոստանջյան

ԱԺ-ն  մեկնարկել է իր աշխատանքները: Գործադիրն այսօր շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության ԸՕ-ում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում շեշտեց՝ այժմ խորհրդարանը քննարկում է ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարձակման օրը և հարձակման ձևերը, իսկ հարձակումը նախատեսվում է իրականացնել 2017 թվականի գարնանը: «Այս ծրագիրը տապալելու համար պետք է լինենք […]

Ամփոփվել են դպրոցականների մարզական ամենամյա մրցումների Երևանի քաղաքային փուլի արդյունքները

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների մարզական խաղերի և ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության 1-6-րդ դասարանների աշակերտների Երևանի քաղաքային մրցափուլի արդյունքները։ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված մարզական խաղերում դպրոցականները մրցել են 16 մարզաձևերում։ Ազգային ժողովի գավաթի մրցումներում դպրոցականները հաղթանակի համար պայքարել են ֆիզկուլտուրայի ծրագրային վարժաձևերում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով հաղթող […]

Վերին Լարսի անցակետը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:

Պուտինի մաչոյական անակնկալը Սերժ Սարգսյանին. Հրապարակ

Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատին մերձ կան մի քանի «մինի-դվարեցներ», որոնք ռուսները կառուցել էին G-8-ի ղեկավարներին հյուրընկալե­լու համար: Այդ տնակներից մեկում հանգրվանած հայկական պատվիրակությունը Ալիեւ-Սարգսյան հանդիպումից առաջ անակնկա­լի է եկել, շենքի առաջ մեկ էլ ու կանգնել է մի սեւ «ջիպ», որի միջից դուրս է եկել վարորդն ու թե­թեւ` մաչոյական քայլվածքով բարեւելով բոլորին, ներս է մտել: «Վարորդը» […]

Միչիգանում Հայոց ցեղասպանության թեման կդասավանդվի

Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է HB4493 օրենքը, որով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը (ինչպես նաև այլ ցեղասպանությունները) կդասավանդվեն նահանգի հանրակրթական դպրոցներում, տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմումը։ Նոր օրենքը նախատեսում է ընդհանուր հաշվով 6 ժամ հ ատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանության մասին կրթությանը: Օրենքի պաշտոնական ստորագրումը տեղի է ունեցել Հոլոքոստի հիշատակման կենտրոնում: Արարողությանը ներկա են եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի