05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես այստեղ ո՛չ որպես կին եմ հանդես գալիս, ո՛չ էլ` տղամարդ. ես քաղաքական գործիչ եմ. Փոստանջյան

ԱԺ-ն  մեկնարկել է իր աշխատանքները: Գործադիրն այսօր շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության ԸՕ-ում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Զարուհի Փոստանջյանն իր ելույթում շեշտեց՝ այժմ խորհրդարանը քննարկում է ներքին թշնամու կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարձակման օրը և հարձակման ձևերը, իսկ հարձակումը նախատեսվում է իրականացնել 2017 թվականի գարնանը:

«Այս ծրագիրը տապալելու համար պետք է լինենք նախահարձակ և չպետք է սպասենք հաջորդ ընտրություններին, որտեղ կրկին մեզնից կօտարեն մեր իշխանությունը: Ինքներս գնանք և վերցնենք մեզ պատկանող իշխանությունը, որն այս պահին ՀՀԿ-ի ձեռքին է, և Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ոչ միայն 2017 թվականին է մնալու և մեզնից օտարի մեր իշխանությունը, այլ նաև չի պատրաստվում հեռանալ 2017-ից հետո»,- ասաց Փոստանջյանը:

Հիշեցնենք՝ Փոստանջյանը մեղադրական տոնով հարցեր ուղղեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, իսկ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել:

«Նա ասաց, որ ես կին եմ ու հետևաբար կնոջը նա չի պատասխանի, բայց որ տղամարդ լինեի, կփորձեր պատասխանել: Ես այստեղ ո՛չ որպես կին եմ հանդես գալիս, ո՛չ էլ` տղամարդ. ես քաղաքական գործիչ եմ, ով հարցեր է տալիս ու պատասխաններ ակնկալում: Հասկանալի է, որ պատասխաններ չունենք, հասկանալի է, որ դժվար է ներկայացնել մի իշխանության, ղեկավարի, որ հանձնել է հայրենի բնօրրանի տարածքները, և այդ տարածքներն, իր ձևակերպմամբ, ամայի տարածքներ են, և հայրենի բնօրրանի ազատագրումը պայմանավորեց մեր զինվորների անգին կյանքով: Հասկանալի է, որ պատերազմի առաջին օրը մեր զինվորների անգին կյանքը պաշտպանված չի եղել, տեսանյութից պարզ է, որ նրանք մենակ են եղել առաջնագծում և չեն ունեցել հրաման կրակելու, և նրանք կրակը տալը նախաձեռնել են ինքնուրույն ու ոչ միայն պաշտպանել են, որպեսզի ավելի զոհեր չունենանք, այլև կանխել են թշնամու ներկայությունը Ստեփանակերտում»,- ասաց Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ