Լևոն Հայրապետյանի բողոքը նոր փուլում է
Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին կքննի գործարար Լեւոն Հայրապետյանի դատավճիռը, որին դատապարտել են 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Ավելի վաղ դատական նիստը հետաձգվել էր բողոքի փաստարկները լրացուցիչ քննելու համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Միաժամանակ Հայրապետյանի փաստաբանը վերաքննիչ մարմնին ներկայացրել էր մշակույթի, արվեստի, Մոսկվայում հայկական սփյուռքի, «Վստահություն» նախագահական ակումբի եւ այլոց դիմումները, որոնցում խնդրվում է Հայրապետյանի համար սահմանե այնպիսի պատիժ, որը կապ չունի ազատազրկման հետ։
Փաստաբանները նաև նշել են, որ գործարարը բարեգործ է եւ մեծաքանակ բարեգործություն էր արել, որոնց թվում՝ Ռուսաստանում օլիմպիական շարժման եւ Ղրիմում հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած ավանդը։
Նշենք, որ ավելի վաղ Զամոսկվորեցկի դատարանը գործարարին մեղավոր է ճանաչել՝ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից՝ Թամարա Իզմեստեւայից 700 հազար դոլար գողանալու համար ու նրան դատապարտել չորս տարվա աազատազրկման:
Լևոն Հայրապետյանը սկզբում կալանավորվել է, իսկ հետո խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով: Անցած տարվա սեպտեմբերի 16-ին քննիչը ազատել էր նրան՝ երկրից դուրս չգալու պարտավորությամբ, քանի որ կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը սպառվել էր: