15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միչիգանում Հայոց ցեղասպանության թեման կդասավանդվի

Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է HB4493 օրենքը, որով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը (ինչպես նաև այլ ցեղասպանությունները) կդասավանդվեն նահանգի հանրակրթական դպրոցներում, տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմումը։

Նոր օրենքը նախատեսում է ընդհանուր հաշվով 6 ժամ հ ատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանության մասին կրթությանը:

Օրենքի պաշտոնական ստորագրումը տեղի է ունեցել Հոլոքոստի հիշատակման կենտրոնում: Արարողությանը ներկա են եղել Հայ դատի Միչիգանի հանձնախմբի, հայ համայնքի անդամներ: «Սա շատ կարևոր օր է մեր նախնիների համար: Ավելի քան 100 տարի անց Միչիգանի երեխաները կսովորեն Ցեղասպանության բոլոր տեսակների մասին, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին: Ասում են` պատմությունը կարող կրկնվել, եթե մենք դրանից դասեր չքաղենք: Բարեբախտաբար, երեխաներն ապագայում կսովորեն և կհասկանան ամեն բան` այլևս երբեք չտեսնելու մարդկության դեմ գործված նման սա րսափելի հանցանքներ»,- նշել է Միչիգանում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսեսյանը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Կլինտ Կեստոն, ով իր մեծ ներդրումն է ունեցել օրենքի մշակման և ընդունման հարցում, մեծապես կարևորել է դպրոցներում ցեղասպանության մասին դասավանդումը: «Այժմ, երբ Մերձավոր Արևելքում ցեղասպանություն է տեղի ունենում, մենք պետք է գործի դնենք ամեն ջանք` վստահ լինելու, որ մեր երիտասարդությունը տեղյակ է ցեղասպանության պատմությունից, հասկանում է իրեն շրջապատող աշխարհը և ունի համապատասխան որակներ ապագա ցեղասպանությունները կանխելու համար»,- ասել է Կեստոն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ