05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ հանրությունը գնում է պատերազմի երկրորդ փուլ՝ ներքին և արտաքին թշնամու հետ առճակատվելով. Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանն այսօր իրր ելույթում ԱԺ-ում շեշտեց՝  այժմ հայ հանրությունը գնում է պատերազմի երկրորդ փուլ՝ ներքին և արտաքին թշնամու հետ առճակատվելով:

Փոստանջյանը նշեց՝ արտաքին թշնամու դեմ պայքարելու համար մեզ հարկավոր է ազգային իշխանություն, որը Մոսկվայում չի վաճառի նաև մեր օդային տարածքը:

«Եթե դու հանդես ես գալիս պատրվողի, հող հանձնողի դիրքերից, ապա հաջորդ հարձակումն ու աղետն անխուսափելի են: Ինչպես ինքն էր ասում` ինչքան ուզենք էնքան կխփենք, և հիմա մենք կարող ենք խփել այս հանցավոր ռեժիմին, մեզ այլ միջոց չի մնացել: Ինձ շատ հաճախ հարցնում են, թե մի տղամարդ չկա՞ այնտեղ, որ խփի նրանց, ասում եմ` կա, բայց տղամարդը …»,- ասաց Փոստանջյանը: Վերջինս չհասցրեց ավարտել իր խոսքը, քանի որ սահմանված ժամանակն ավարտվեց:

Փոստանջյանին  արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց՝  հույս ուներ, որ վերջին երեք օրերի աղոթքներից հետո բոլորն ավելի բարիացած կլինեին, բայց…

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ