15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Ադրբեջանը նպատակ ուներ նաև հարված հասցնել ՀՀ տնտեսական ակտիվությանը. Արծվիկ Մինասյան

Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլին Հայաստանում հարկահավաքության ցուցանիշների վերաբերյալ հայտարարության մասին: «Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր ի վերջո նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է»,- ասաց նախարար Մինասյանը` հավելելով, որ տնտեսվարողները չեն ենթարկվել ամենատարբեր ասեկոսեների և կատարել են […]

Նախագահն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բաբուին պաշտոնավարման անցած երեք տարիներին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում դեսպանի ներդրումը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են […]

Մինսկը պատրաստ է քննարկել իր ռազմական հայեցակարգը ՀԱՊԿ գործընկերների հետ

Բելառուսը պատրաստ է քննարկել իր ռազմական հայեցակարգի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների մտահոգությունները, սակայն իր ազգային շահերից կելնի։ Նման հայտարարություն  է արել Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը, գրում է РИА Новости-ն։ Ավելի վաղ՝ ապրիլի սկզբին Բելառուսի խորհրդարանը ընդունել էր երկրի ռազմական հայեցակարգը, որով արգելվում է երկրի զինված ուժերի օգտագործումը արտերկրում: Պաշտոնական Երեւանը բացասաբար էր արձագանքել սրան։ «Ցանկացած փաստաթուղթ էլ […]

Թուրքական մամուլն անդրադառնում է հայ գործարարին

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ace» զբոսանավը մեկ այլ ուղեկցող նավի հետ միասին խարիսխ է գցել Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ` Մարմարիս քաղաքից ոչ հեռու: Թուրքական «Milliyet» թերթի կայքը «Ռուս միլիարդատերերի զբոսանավերը սկսել են զարդարել Էգեյան ծովի ափերը» վերնագրով հրապարակման մեջ շեշտում է, որ զբոսանավի սեփականատերը ազգությամբ հայ, «Տաշիր» ընկերությունների խմբի […]

Չբերության խնդրի առջեւ

Ժառանգական Զարուհի Փոստանջյանը լուրջ չի վերաբերվում գործընկերոջ Թևան Պողոսյանի առաջարկ նախագծին, որով առաջարկվում է բանակ զորակոչվող տղաների սերմնահեղուկի բանկ ստեղծել՝ վերջիններիս գենի վերարտադրություննն ապահովելու նպատակով: Ըստ այդմ պարտադիր զինծառայության մեկնող երիտասարդների սերմնաբջիջները պահպանելը կլուծի 18 տարեկան տղաների գենետիկ վերարտադրության խնդիրը: Henaran.am-ը Փոստանջյանից հետաքրքրվել է` արդյոք 18 տարին լրացած բոլոր տղաներին բանակ զորակոչելու նախաձեռնությունը իրավիճակ կփոխի. ‹‹Կարծում եմ, որ մեր 18 […]

Ամեն ինչ անում ենք, որ ժողովրդի համար լավ լինի. էներգետիկայի և բնական պաշարների նախարար

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ փուլում է գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազման գործընթացը. «Գործընթաց է գնում, սպասեք ավարտվի, ամեն ինչ պարզ կլինի: Մաքսիմալ ամեն ինչ անում ենք, որ ժողովրդի համար լավ լինի»,-ասաց Յոլյանը: Նախարարի խոսքով` պետք է մի փոքր սպասել: «Հենց ավարտվի, ամեն ինչ մանրամասն կասենք: Հիմա […]

Մեռավ արտագաղթելու ցանկությունը

Ապրիլյան պատերազմը շատ դասեր տվեց բոլորիս, ճանաչեցինք մեր երկիրը, մեզ ու մյուս մարդկանց: Հասկացանք, որ իզուր էինք ասում, թե այս ինչ սերունդ է մեծանում… սրանց ոգին մենք՝ “made in USSR”-ներս, հաստատ չունենք: Ես, օրինակ, չգիտեի, որ վտանգի պահին տեղը հանգիստ սթրվելն այդքան դժվար է: Չգիտեի, որ երբ պատերազմ է, քնել չես կարող, ուտել չես կարող, […]

Եթե Հայաստանը ճանաչի Արցախը /վիդեո/

  ‹‹Եթե Արցախի անկախությունը միայն Հայաստանի կողմից էլ ճանաչվի, մյուս պետություններն էլ կճանաչեն, կհետևեն այդ քայլին: Ես տարբեր զանգեր եմ ստացել  տարբեր երկրներից. այս մասին խոսվել ենք, դա իսկապես հնարավոր է: Այս պահին մենք փաստացի երկու պետականություն ունենք: Բայց այդ ատրիբուտների մեջ մեկ պետություն է գործում. անձնագրերը, գումարը, բանակը նույնն են: Հետագայում կարող ենք հանրաքվե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի