‹‹Ապրիլի երկուսից հետո ՀՀ նախագահը խոսել է ԼՂՀ ճանաչման մասին: Այս մեսիջներն ուղղված են եղել ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ողջ հայությանը: Կարծում եմ՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պիտի ներկայացնեին ոչ թե երկու պատգամավոր, այլ բոլոր պատգամավորները››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: […]
Երևանը ներկայացվել է Թբիլիսիում անցկացված տուրիզմի միջազգային 18-րդ Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին («Caucasus Tourism Fair CTF 2016»): Միջոցառմանը մասնակցել են զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Վրաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Թայլանդից և մի շարք այլ երկրներից: Երևան քաղաքը ցուցահանդեսին մասնակցել է իր առանձին տաղավարով, որտեղ ներկայացվել են մայրաքաղաքի՝ որպես զբոսաշրջային նախընտրելի ուղղության առանձնահատկությունները: Երևանի […]
Արտյոմն ու Լիզան միասին ցած են նետվել 6 հարկանի շենքի տանիքից՝ իրար ձեռք բռնած։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նոր Ուրենգոյում 15-ամյա Արտյոմն ու 15-ամյա Լիզան ջնջել են սոցկայքերի իրենց էջերը, այրել իրենց բջջային հեռախոսներն ու ցած նետվել շենքի տանիքից։ Սկզբում ոստիկանները կարծում էին, որ դեռահասներն ինքնասպան են եղել դժբախտ սիրո պատճառով, սակայն նրանց […]
Ըստ Rate.am-ի հայաստանյան առևտրային բանկերում արտարժույթը վաճառվում է հետևյալ փոխարժեքներով։ Մեկ դոլարը գնվում է նվազագույնը 476 դրամով, առավելագույնը՝ 478.50 դրամով, վաճառվում է նվազագույնը՝ 480.50 դրամով, առավելագույնը՝ 481.50 դրամով: Մեկ եվրոն գնվում է նվազագույնը`543 դրամով, առավելագույնը 548 դրամով, վաճառվում է նվազագույնը՝ 554 դրամով, առավելագույնը՝ 558 դրամով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է նվազագույնը 7.06 դրամով, առավելագույնը՝ 7.20 […]
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Սուրեշ Բաբուին պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշել է, […]
Հարյուրավոր մարդիկ ուրբաթ օրը, մայիսի 6-ին ծոմ են պահելու մեր հայրենիքի խաղաղության համար: Եթե կամենաք, եկեք դուք էլ Հսկմանը զուգահեռ, միացեք ու այս ուրբաթ, մայիսի 6ին հազարներով մի օր ծոմով ամրացրեք ձեր աղոթքները և այդպես աղոթենք մեր հայրենիքի համար: Դա մեծ ուժ կտա մեր զինվորին, իմաստություն ղեկավարներին և Աստուծո օրհնությունը կբերի մեր հայրենիքի վրա: Եթե […]
Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանը նշել է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնակարգի խախտում։ «Մենք եկել ենք այն եզրակացության, որ այդ հայհոյանքի փաստը չենք համարում հաստատված, գոնե մեր պատգամավորների ու այս շփումների ընթացքում ձեռք բերված հիմքերի հիման վրա։ Արձանագրում ենք, որ լրատվամիջոցը […]
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։ Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես կտեղեկացնի […]