06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մայիսի 6-ին` համազգային ծոմ

Հարյուրավոր մարդիկ ուրբաթ օրը, մայիսի 6-ին ծոմ են պահելու մեր հայրենիքի խաղաղության համար: Եթե կամենաք, եկեք դուք էլ Հսկմանը զուգահեռ, միացեք ու այս ուրբաթ, մայիսի 6ին հազարներով մի օր ծոմով ամրացրեք ձեր աղոթքները և այդպես աղոթենք մեր հայրենիքի համար: Դա մեծ ուժ կտա մեր զինվորին, իմաստություն ղեկավարներին և Աստուծո օրհնությունը կբերի մեր հայրենիքի վրա:

Եթե կարող եք, այդ օրը, ոչինչ մի կերեք, միայն ջուր խմեք ու աղոթեք մեր հայրենիքի համար: Նինվեացիների օրիանկով մենք էլ մեծ հրաշք կտեսնենք: Չվախենաք: Աստված խոստացել է, որ Իր զավակները չեն պարտվի գայթակղություններից ու փորձություններից, եթե ձեր սրտերն ուղղված լինեն դեպի Նա:

Առավել եւս, Նա վստահեցնում է մեզ, որ ամեն իրավիճակի մեջ ելքը կտրամադրվի: «Ձեր վրայ ոչ մի փորձութիւն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հաւատարիմ է Աստուած, որ ձեզ աւելի փորձութեան մէջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ՝ փորձութեան հետ փրկութեան ելք էլ է ցոյց տալու, որպէսզի կարողանաք համբերել»: (Ա.Կր 10:13)

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ