19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ էթիկայի հանձնաժողովը որոշել է՝ Մհեր Սեդրակյանը թույլ է տվել էթիկայի խախտում

Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանը նշել է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնակարգի խախտում։

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ այդ հայհոյանքի  փաստը չենք համարում հաստատված, գոնե մեր պատգամավորների ու այս շփումների ընթացքում ձեռք բերված հիմքերի հիման վրա։  Արձանագրում ենք, որ լրատվամիջոցը տվյալ դեպքում ներկայացնող անձը՝ Փայլակ ֆահրադյանը, իր դիմելաձեւով չի պահպանել միջանձնային հարաբերությունների կոռեկետությունը, բայց նույնիսկ այս պայմաններում գտնում ենք, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ ինքը շփվում է իր լիազորությունների կատարման ընթացքում»,-ասաց Խոսրով Հարությունյանը։

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը  պատգամավորի դեմ դիմումը բավարարել է մասնակի։

«Մենք որոշում ենք կայացրել այն մասին, որ Մհեր Սեդրակյանը էթիկայի կանոնակարգով նախատեսված կանոնների 6.1  կետի Ը ենթակետով պայմանավորված պահանջը, որ պետք է հարգալից շփվի իր պարտականությունները կատարելիս, խախտել է»,-ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Հիշեցնենք՝  «Մեդիա եւ իրավունք», «Լրագրողների միավոորւմ» եւ «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների մարտին  դիմում էին ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ ընդդեմ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ