21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ամեն արցախցի երազում է, որ Հայաստանն ընդունի Արցախի անկախությունը»

‹‹Ապրիլի երկուսից հետո ՀՀ նախագահը խոսել է ԼՂՀ ճանաչման մասին: Այս մեսիջներն ուղղված են եղել ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ողջ հայությանը: Կարծում եմ՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պիտի ներկայացնեին ոչ թե երկու պատգամավոր, այլ բոլոր պատգամավորները››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
 
Վերջինս ընդգծեց՝ ճիշտ կլինի,  եթե Ադրբեջանի՝  ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում  ՀՀ-ն ընդունի Արցախի անկախությունը:
‹‹Ես չէի ասի, թե քառօրյա է եղել պատերազմը: Օրեր են եղել, որ շատ թեժ է եղել մարտական գործողությունների ընթացքը: Ամեն արցախցի երազում է, որ ՀՀ-ն ճանաչի  Արցախի անկախությունւը: Պատերազմը վերսկսելու դեպքում պետք է անմիջապես քվեարկության դրվի այդ օրինագիծը››, – ասաց Արթուր Թովմասյանը:
Վերջինս պնդեց՝ այս օրինագիծը պետք է զսպաշապիկ լինի Ադրբեջանի համար:
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ