15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը նպատակ ուներ նաև հարված հասցնել ՀՀ տնտեսական ակտիվությանը. Արծվիկ Մինասյան

Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլին Հայաստանում հարկահավաքության ցուցանիշների վերաբերյալ հայտարարության մասին:

«Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր ի վերջո նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է»,- ասաց նախարար Մինասյանը` հավելելով, որ տնտեսվարողները չեն ենթարկվել ամենատարբեր ասեկոսեների և կատարել են իրենց պարտավորությունները:

«Երկրորդը՝ հարկային մարմինն այդ առումով արդյունավետ է աշխատել: Եվ վերջապես երրորդը՝ չմոռանանք, որ ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է: Այսինքն՝ մի քանի գործոնների զուգակցմամբ, այո՛, ունենք այսպիսի արդյունք, և դա պետք է դրական դիտարկել»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ