06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Չբերության խնդրի առջեւ

Ժառանգական Զարուհի Փոստանջյանը լուրջ չի վերաբերվում գործընկերոջ Թևան Պողոսյանի առաջարկ նախագծին, որով առաջարկվում է բանակ զորակոչվող տղաների սերմնահեղուկի բանկ ստեղծել՝ վերջիններիս գենի վերարտադրություննն ապահովելու նպատակով: Ըստ այդմ պարտադիր զինծառայության մեկնող երիտասարդների սերմնաբջիջները պահպանելը կլուծի 18 տարեկան տղաների գենետիկ վերարտադրության խնդիրը:

Henaran.am-ը Փոստանջյանից հետաքրքրվել է` արդյոք 18 տարին լրացած բոլոր տղաներին բանակ զորակոչելու նախաձեռնությունը իրավիճակ կփոխի.

‹‹Կարծում եմ, որ մեր 18 տարեկան տղաները չպիտի լինեն առաջին գծում: Միջազգային փորձը պիտի հաշվի առնենք, ուսումնասիրենք, որոշումներ կայացնենք: Կանանց զինծառայության մասին էլ որ խոսում ենք, պիտի հաշվի առնենք, որ բազմաթիվ աղջիկներ բանակ զորակոչվելու պարագայում գուցե չկարողանան մայրանալ: Հիշենք՝ երեխա ունենալը նույնպես պաշտպանություն է: Իսրայելի բանակը կանանց զորակոչել է բանակ, բայց չբերության հետ կապված  խնդիրներ են առաջացել:

Հիմա էլ այս հարցը. 18 տարին լրանալուց հետո որ բանակ զորակոչենք բոլորին, մտածում ենք հարցը կլուծվի՞:  Այդ տղաների ուսումնառության հետ կապված խնդիրներ են առաջանալու: Ես կարծում եմ ճիշտ չի լինի այն որոշումը, որ 18 տարին լրանալուց հետո բոլորին բանակ զորակոչեն››, – ասաց բազմազավակ մայր Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ