Եթե Հայաստանը ճանաչի Արցախը /վիդեո/
‹‹Եթե Արցախի անկախությունը միայն Հայաստանի կողմից էլ ճանաչվի, մյուս պետություններն էլ կճանաչեն, կհետևեն այդ քայլին: Ես տարբեր զանգեր եմ ստացել տարբեր երկրներից. այս մասին խոսվել ենք, դա իսկապես հնարավոր է: Այս պահին մենք փաստացի երկու պետականություն ունենք: Բայց այդ ատրիբուտների մեջ մեկ պետություն է գործում. անձնագրերը, գումարը, բանակը նույնն են: Հետագայում կարող ենք հանրաքվե անցկացնել, ստեղծել մեկ միասնական պետություն: Մենք հիմա միասնական ենք, բայց քաղաքական ամրագրում չի եղել››: Այս մասին այսօր հայտարարեց ժառանգական Զարուհի Փոստանջյանը, ով ԼՂՀ ճանաչման մասին նախագծի համահեղինակն է: Փոստանջյանն ընդգծեց՝ Արցախի անկախության ճանաչումն այսօր անհրաժեշտություն է:
Զարուհի Փոստանջյանն ընդգծեց՝ Հայաստանը թերանում է դիվանագիտական հարթակում.
‹‹ՀՀ արտաքին դիվանագիտության աշխատանքը ես բավարար չեմ համարում, այլապես հունվարին ԵԽԽՎ-ում չէին լինի այն խայտառակ բանաձևերը, որոնցից մեկը, ցավոք, ընդունվեց: Դա մեր բացթողման արդյունքն է: Հիմա թերի պետություն ունենք, բայց, միաժամանակ, կազմակերպված ժողովուրդ: Մեր գաղութներն անգամ իրենց չեն բաժանում Հայաստանից: Պիտի անենք ամեն ինչ, որ Արցախի անկախությունը ճանաչվի››: