17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Փակուղի. Ժողովուրդ

Մայիսի 20-ին կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին։ Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվել եւ մինչ օրս անազատության մեջ են մնում Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը։ Նրանցից Արա Բուդաղյանը, Կարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանն իրենց մեղքը չեն ընդունում։ Իսկ Հենրիկ Ավագյանը, որը մեղադրվում է […]

Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը […]

Ո՞վ է ձայնագրել. Իրավունք

Պաշտպանության նախարարի եւ պատգամավորների դռնփակ հանդիպումից տեղեկատվության արտահոսքի հետ կապված սկանդալը գնալով ավելի ու ավելի լուրջ հարցադրումների տեղիք է տալիս: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ հանդիպումը ձայնագրվել է: Այսինքն` աննախադեպ խայտառակություն մեր խորհրդարանական կյանքի պատմությունում: Ձայնագրության հայտնվելը ոչ պետական շրջանակների ձեռքում արդեն իսկ լուրջ մարտահրավեր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Դա ավելին է, քան […]

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2016թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` որոշում եմ. 1. 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին […]

Աննախադեպ փակ գաղտնի քննարկում է հրավիրվել. Հրապարակ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մայիսի 7-ին փակ քննարկում է կազմակերպել, որին մասնակցել են հասարակական եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, առանձին գործիչներ եւ փորձագետներ: Մեզ հայտնեցին, որ այս քննարկումը մինչ օրս տեղի ունեցածների համեմատությամբ աննախադեպ է եղել մասնակիցների լայն շրջանակով: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը: […]

«Եվրատեսիլ 2016»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները

Նախօրեին երեկոյան տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքներով՝ եզրափակիչ դուրս եկան հետեւյալ 10 երկրները՝ «Եվրատեսիլ-2016» քվեարկության արդյունքներով՝ եզրափակիչ անցած տասը երկրներն են՝  Լատվիա, Վրաստան, Բուլղարիա, Ավստրալիա, Ուկրաինա,  Սերբիա, Լեհաստան, Իսրայել, Լիտվա,  Բելգիա: Նշենք նաեւ, որ արդեն հայտնի է, թե եզրափակչում մասնակիցներն ինչ հերթականությամբ են երգելու։ Մրցույթի բացումը կանի Բելգիայի մասնակիցը, իսկ ահա ամենավերջինը՝ 26-րդը, […]

Կրակոցներ Շենգավիթում. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են […]

Վանոյի Արմեն Տեր-Սահակյանը` առաջնագծի համար. Առավոտ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը նրա անունից 80 000 դրամ գումար փոխանցեց Արցախ՝ զինվորների օգնության նպատակով։ Դատարպարտյալի հարազատները, որոնք նրա ցանկությունն Էին կատարում, ասացին, որ Արմենը հրաժարվել Է հանձնուք ստանալուց, փոխարենը հորդորել Է հանձնուքի փոխարեն գումարը փոխանցել Արցախ։ Նրանք վստահ Էին, որ եթե Արմենը լիներ ազատության մեջ, ապա կլիներ զինվորների […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60, 82 և 120 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նեռնականետից խախտել կրակի դադարեցմանպայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի