15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աննախադեպ փակ գաղտնի քննարկում է հրավիրվել. Հրապարակ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մայիսի 7-ին փակ քննարկում է կազմակերպել, որին մասնակցել են հասարակական եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, առանձին գործիչներ եւ փորձագետներ: Մեզ հայտնեցին, որ այս քննարկումը մինչ օրս տեղի ունեցածների համեմատությամբ աննախադեպ է եղել մասնակիցների լայն շրջանակով:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը: Քննարկումը նվիրված է եղել ապրիլյան պատերազմի հետեւանքով առաջացած ազգային անվտանգության ճգնաժամին եւ դրանից դուրս գալու քայլերին: Ներկաները հիմնականում արծարծել են այն միտքը, որ այսպես այլեւս հնարավոր չէ շարունակել եւ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել առաջին հերթին Արցախը պաշտպանելու համար, ինչը պահանջում է մարդկային եւ նյութական ուժերը մոբիլիզացնել եւ բանակը հզորացնել:

Ներկաները փաստել են նաեւ, որ միայն հակահարձակման անցնելու եւ հակառակորդին ջախջախելու միջոցով է հնարավոր ապահովել Արցախի եւ ամբողջ Հայաստանի անվտանգությունը: Քննարկվել է նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ քաղաքական վերանայումներ կատարելու անխուսափելիության հարցը: Մեր աղբյուրը նշեց, որ որոշում է ընդունվել շարունակել փակ քննարկումները՝ լուծումներ գտնելու եւ դրանք իրագործելու մեխանիզմներ մշակելու նպատակով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ