17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կրակոցներ Շենգավիթում. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանը:

Դեպքի մասին Շենգավիթի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Մուրադյանը: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի հանձնարարությամբ ՀԿԳ ավագ քննիչ Ն, Մուրադյանը հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշված տանից հրազենային և կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ. 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը: Իսկ մյուս վիրավորը Երևան քաղաքի Պապովի 58 տան բնակիչ, 25-ամյա Էդգար Մկրտչյանն է:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկում հայտնաբերել են նաև Պապովի 51 տան բնակիչ, 30-ամյա Հրաչյա Ֆալանջյանի դին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ