Ինչ տարբերություն
Ինչ տարբերություն, թե ով է ավելի ուժեղ, խելացի, գեղեցիկ, հարուստ․․․ Չէ-որ արդյունքում նշանակություն ունի միայն այն, թե դուք երջանիկ մարդ եք, թե ոչ։ Օշո
Ինչ տարբերություն, թե ով է ավելի ուժեղ, խելացի, գեղեցիկ, հարուստ․․․ Չէ-որ արդյունքում նշանակություն ունի միայն այն, թե դուք երջանիկ մարդ եք, թե ոչ։ Օշո
Կոնդեցիներն արդարություն պահանջում: Այսօր էլ կառավարության շենքի դիմաց քանիերորդ կրկին անգամ կրքերը թեժացան: Բնակարանների քաղաքակիրթ պահանջը վաղուց վերածվել է մեղադրանքների տարափի: Այսօր անիծեցին էլ: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կոնդեցիները նշեցին, որ եկել են վարչապետին կարևոր բան փոխանցելու. «Նրան պետք է տեղյակ պահենք, որ թեպետ նախագահը հանձնարարականներ է տալիս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, բայց նա չի արձագանքում: […]
Մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքագետ Աղասի Ենոքյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:
Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին. այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից։ Թեհրանի գրքի միջազգային 29-րդ ցուցահանդեսն անցկացվում է մայիսի 4-14-ը, Իրանի «Շահրե աֆթաբ» («Արևի քաղաք») նորակառույց ընդարձակ կենտրոնում: Ավանդական դարձած գրքի այս փառատոնին՝ Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: «Հայկական տաղավարում ցուցադրված էր շուրջ […]
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Նշված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործի քննության շահերից ելնելով` […]
Այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ԵՏՄ Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան նշել է, որ հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016-ի առաջին ամիսներին աճ է գրանցել` 2015-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: «Այս տարվա հունվար-փետրվարի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով, չորս անգամ […]
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ մայիսի 16-ին։ Ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն։ Նման հայտարարություն է արել ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։ «Հաջորդ շաբաթ Վիենայում նախատեսվում […]
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, 15-ամյա Զուրբա Բաքոյանն օրեր առաջ մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դորոխովո քաղաքի շախմատի ամենամյա առաջնությանը՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը: 15-ամյա պատանին հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է Հայաստանում ապրիլի 2-ից անօրինական բանտարկված ազգությամբ եզդի գործարար Ջնդի Ամարյանին՝ իր հերթին ևս մեկ անգամ պահանջելով ազատ արձակել վերջինիս: Նշենք, որ Զուրբան ծնվել և […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար: Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախագծում ընդգրկվել […]