17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

61064 ընտանիք անվճար կստանան թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր

«ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46494 ընտանիքների, սակայն դեռևս 61064 սոցիալապես անապահով ընտանիքներ չունեն թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն»,- հայտնում  է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ Կառավարությունը փոփոխություններ է կատարել վերոնշյալ որոշման մեջ, մասնավորապես՝ «2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 […]

Եկել է ժամանակը, որպեսզի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանդիպեն․ համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ եւ Պիեռ Անդրյուն՝ Ֆրանսիա, հայտարարություն են տարածել, որում նշել են, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն։ Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները ինչպես նախկինում լիովին հավատարիմ են մնում ԼՂ հակամարտության տեւական կարգավորման հասնելուն: «Վերջին բռնությունների դեպքերն ու շփման գծում լարվածությունը թուլացնելու համար մենք կարծում ենք, […]

Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հարցը բարձրացվում է Ռուսաստանում պատկան մարմինների առաջ. ԱԳ փոխնախարար/վիդեո/

«Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հարցը բարձրացվում է Ռուսաստանում պատկան մարմինների առաջ»,-այսօր՝ մայիսի 12-ին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը, որում ընդգծվում է՝ ցույց տվեք  փաստաթուղթ, որի համաձայն, Ռուսաստանն այս պահին զենք է վաճառում Ադրբեջանին Քոչարյանն նկատեց . «Ակնհայտ է, որ Հայաստանում ՌԴ դեսպանը չպետք է պատասխաներ […]

Ադրբեջանը ցանկանում է ժամանակ ձգել ոտքի կանգնելու համար

Աշոտ Ասատրյանը Ֆեսբուկյան իր հարթակում վերլուծական գրառում է կատարել. «Ադրբեջանի տարածքները ուսումնասիրող ինչ-որ կազմակերպություն երեքշաբթի օրը Թերթերի շրջանում ՝ տարածքները ուսումնասիրելիս , հայտնաբերել է ֆոսֆորի հետքեր և Հայաստանին մեղադրում են քիմիական զենք օգտագործելու մեջ: Այս ամենը ուղղված է երկրում հերթական խուճապի ալիքը բարձրացնելուն, քանի որ Ադրբեջանական ղեկավարությունը ցանկանում է ժամանակ ձգի ապրիլյան մարտերից հետո ոտքի կանգնելու […]

Զորքը պատրաստ էր կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանին. Վիտալի Բալասանյան

Զորքը պատրաստ էր առաջ նետվելու, զորքը պատրաստ էր ընդհանրապես կապիտուլացիայի ենթարկել Ադրբեջանին: Այս մասին  «ՀԱՅԼՈՒՐ լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԼՂՀ ԱԺ պտագամավոր Վիտալի Բալասանյանը: «Եթե չեն հավատում, թող մեր քաղաքական իշխանությունները որոշում կայացնեն, կտեսնեք` երկու օրից հետո ինչ է կատարվում Ադրբեջանում»,-ասել է Վ. Բալասանյանը: Արցախի ազգային հերոսի խոսքով, ապրիլյան պատերազմում հայկական […]

Կամավորների աշխատատեղերի և վարձատրության հարցը լուծվեց

Այսօր՝ մայիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու՝ 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման (Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների) կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նախագծին: Կառավարության նիստին ՀՀ աշխատանքի […]

Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են Ղարաբաղի համար անգամ Եվրատեսիլում․ Комсомольская правда‎

Ռուսական Комсомольская правда‎-ն անդրադարձել է Եվրատեսիլում տեղի ունեցած միջադեպին, երբ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը, չնայած արգելքին, ծածանել էր Արցախի դրոշը։ Կայքը նշում է, որ ի սկզբանե կազմակերպիչներն ամեն ինչ անում էին՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցներին իրարից հեռու պահելու համար։ «Հայաստանի ներկայացուցիչ Իվետան մի անգամ չեկավ ասուլիսին, երբ իմացավ, որ Ադբեջանի մասնակից Սամրան այնտեղ է լինելու։ […]

Լավ թաղումներ, հարսանիքներ ենք կազմակերպում, բայց Ղարաբաղին փող տալ չենք սիրում

«Այն համախմբումը, որը կապում ենք Ղարաբաղի հետ հոգեբանական նշանակություն ունի, իսկ երբ գործը հասնում է փող տալուն, խնդիրներ են առաջանում: Աշխարհում 12 մլն հայ է ապրում, մարդիկ, որոնք տնտեսական հզոր դիրքեր ունեն, բայց որքան գումար է հավաքվում ԼՂ-ի համար տրամադրվող հեռուստամարաթոններին. 30-ից 40 միլիոն ենք հավաքում, ընդ որում, գումարի կեսը խոշոր գործարար է տալիս. սա […]

Տարածաշրջանում գրանցվել է 3 երկրաշարժ

Ս.թ. մայիսի 5-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: «ՍՊԾ» գործակալությունից տեղեկացնում են , որ տարածաշրջանում. 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներից մեկը տեղի է ունեցել մայիսի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ դեպի հյուսիս, իսկ մյուս երկուսն էլ մայիսի 7-ին՝ Թուրքիայի Վան քաղաքից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի