Զորքը պատրաստ էր կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանին. Վիտալի Բալասանյան
Զորքը պատրաստ էր առաջ նետվելու, զորքը պատրաստ էր ընդհանրապես կապիտուլացիայի ենթարկել Ադրբեջանին:
Այս մասին «ՀԱՅԼՈՒՐ լրատվական»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԼՂՀ ԱԺ պտագամավոր Վիտալի Բալասանյանը:
«Եթե չեն հավատում, թող մեր քաղաքական իշխանությունները որոշում կայացնեն, կտեսնեք` երկու օրից հետո ինչ է կատարվում Ադրբեջանում»,-ասել է Վ. Բալասանյանը:
Արցախի ազգային հերոսի խոսքով, ապրիլյան պատերազմում հայկական կողմը պրոբլեմներ ունեցել է, սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծել:
«Թող փորձի: 94 թվականից առ այսօր ասում է, թող փորձի հըլը: Եթե նույնիսկ Ղարաբաղում մնա միայն մեկ զինվոր, դա արդեն պրոբլեմ է բոլորի համար»,-ասաց նա:
Բալասանյանի կարծիքով, հիմա պետք է անցնել հարձակման ու ցույց տալ, որ Ադրբեջանը ոչնչություն է:
«Մենք պետք է լռեցնենք այն կրակակետերը, որոնք վտանգ են սպառնում Արցախի ու Հայաստանի համար: Ու լռեցնելու ենք: Մենք ինչ մեղք ունենք, որ ադրբեջանական կողմը կրակակետը բերում դնում է մի գյկուղի հետևում ու սկսում կրակել: Իհարկե, հայկական կողմը պետք է այն լռեցնի, և լռեցնում է»,-ասաց նա:
Վ. Բալասանյանն ընդգծել է` անզեն մարդկանց, խաղաղ բնակավայրերի վրա կրակ բացելու թշնամու ձեռագիրը չի փոխվել:
«90-ականների պատարեզմին Կարմիր խաչի միջնորդությամբ որ, ռուսերեն էդ բառը լավ է ստացվում, «պերեգավոռներ» էին կազմակերպվում, դիակների հանձնում, գերիների փոխանակում, ես իրենց ասումէի , գյուղերի վրա մի կրակեք, դիրքերի տեղը գիտեք, ինչքան ուզում եք, կրակեք: Ես իմ կապավորին ասում էի, կապ տուր Աղդամի բոլոր կառույցներին, ասեք, կես ժամից հետո կրակելու ենք: Ու կրակում էինք ուղիղ կես ժամից: Չի կարելի անզեն մարդու վրա կրակ բացել, սա անընդունելի տարբերակ է, վերջապես կան միջազգային նորմեր»,-ասաց հայ գեներալը: Բալասանյանի խոսքով, վախենալ պետք չի, պետք է ճնշել: