06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

61064 ընտանիք անվճար կստանան թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր

«ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46494 ընտանիքների, սակայն դեռևս 61064 սոցիալապես անապահով ընտանիքներ չունեն թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն»,- հայտնում  է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել վերոնշյալ որոշման մեջ, մասնավորապես՝ «2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող» բառերը փոխարինել «ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների, 2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով: Որոշմամբ առաջարկվում է սոցիալապես անապահով ևս 61064 ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն իրականացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ