18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Լավրովն ու Քերին, հնարավոր է, ներկա լինեն Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ մայիսի 16-ին։ Ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն։ Նման հայտարարություն է արել ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։

«Հաջորդ շաբաթ Վիենայում նախատեսվում է, ընդգծում եմ՝ նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Նախատեսվում է նաեւ, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման հիմնական նպատակը կլինի ջանքեր գործադրել՝ հրադադարի ռեժիմն ուժեղացնելու եւ բռնության դեպքերը թուլացնելու համար»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ նման հանդիպումը կարող է շփման գծում իրավիճակը կայունացնել ու բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ