Ո՞վ է ձայնագրել. Իրավունք
Պաշտպանության նախարարի եւ պատգամավորների դռնփակ հանդիպումից տեղեկատվության արտահոսքի հետ կապված սկանդալը գնալով ավելի ու ավելի լուրջ հարցադրումների տեղիք է տալիս: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ հանդիպումը ձայնագրվել է: Այսինքն` աննախադեպ խայտառակություն մեր խորհրդարանական կյանքի պատմությունում: Ձայնագրության հայտնվելը ոչ պետական շրջանակների ձեռքում արդեն իսկ լուրջ մարտահրավեր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Դա ավելին է, քան
սոսկ տեղեկատվության արտահոսք, քանզի տեդեկատվության արտահոսքերը, որպես կանոն, լինում են մասնակի։ Իսկ տվյալ դեպքում գործ ունենք ամբողջական եւ «փաստաթղթավորված» արտահոսքի հետ։
Մինչդեռ դռնփակ հանդիպման ընթացքում կարող են քննարկվել եւ պետական կամ ռազմական գաղտնիքին առնչվող հարցեր, այսինքն` արտահոսքը պետք է բացառված լինի: Հիմա ո՞վ կարող էր ձայնագրած լինել։ Ներկաների շրջանակը այնքան էլ մեծ չէր՝ խմբակցությունների ղեկավարներ, Աժ մշտական հանձնաժողովների նախագահներ, սահմանափակ թվով պատգամավորներ։ Այսինքն մոտավորապես երկու տասնյակի չափ։ Եթե դա ներկա պատգամավորներից մեկն էր, ապա հարց է ծագում
` այդ ո՞վ էր եւ այդ ումի՞ց էր երաշխիքներ ստացել, որ Ազգային անվտանգության մարմինների կոդմից չի հետապնդվելու։ Որեւէ գերտերության դեսպանատնի՞ց… Այսինքն՝ հավաքագրած, պարզ լրտես դարձած պատգամավոր ունե՞նք։ Եվ քանի՞սն են այդպիսին:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: