17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փակուղի. Ժողովուրդ

Մայիսի 20-ին կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին։ Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվել եւ մինչ օրս անազատության մեջ են մնում Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը։ Նրանցից Արա Բուդաղյանը, Կարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանն իրենց մեղքը չեն ընդունում։ Իսկ Հենրիկ Ավագյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու մեջ, խոստովանել է մեղքը՝ հայտնելով, որ ինքն է կրակել, բայց ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակով։

ԱԱԾ-ի քննիչները այս ընթացքում ամեն կերպ փորձել են փաստեր գտնել, որոնք կապացուցեն, որ Արա Բուդաղյանը կատարվածի հետ կապ ունի, սակայն ապարդյուն։ Անգամ գաղտնալսումը չի օգնել։ ԱԱԾ ղեկավարությունը փակուղում է հայտնվել։ Մեղադրանքը չի հաստատվում, ոչ էլ կարող են մարդուն տասը ամիս անազատության մեջ պահելուց հետո ազատ արձակել, կարծես ոչինչ չի պատահել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ