07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2016

Դավութօղլուն հեռանում է

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրելու՝  հեռանալու է նաև վարչապետի պաշտոնից, հայտնում է РИА Новости-ն։  Դավութօղլուն հայտարարել է, որ դա իր որոշումն է եղել։ Նշվում է նաեւ, որ Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում։ […]

Մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվարկվի կրկնակի չափով. ԼՂՀ ԱԺ

Այսօր մայիսի 5-ին  տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է մի շարք որոշումներ եւ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծեր: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային […]

Սիսիանում բողոքում են «թուրքի խանութի» դեմ

Մի խումբ երիտասարդներ երեկ հավաքվել էին Սիսիանի կենտրոնական հրապարակում եւ իրենց մտահոգությունն էին արտահայտում օրերս, ինչպես իրենք ասացին, քաղաքում «թուրքի խանութ» բացվելու համար: Նրանք նշեցին, որ դեմ չեն մարդկանց` սեփական բիզնես վարելու եւ իրենց ընտանիքը պահելու հանգամանքին, բայց մտավախություն հայտնեցին, որ Սիսիանում արդեն ձնագնդի արագությամբ տարածվում է «քաղաքում թուրքի խանութ կա» խոսակցությունը, եւ մարդկանց պետք […]

ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվել ՌԴ-ում. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ինքնիրավչության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Մասնավորապես՝ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության […]

Ինչպիսի՞ քրիստոնյա ենք մենք այս պահին

«Ի՞նչ է մեր քրիստոնեական ինքնությունը, եթե ոչ երկար ճամփորդություն՝ անվստահությունից դեպի ամուր հավատք, որի մասին կարող ենք վկայել մեր առօրյա կյանքով»,- ասել է Սրբազան Ֆրանցիսկոս պապը: Սիրելիներ, եթե մենք իրապես չխորանանք Աստվածաշնչի ճշմարտությունների մեջ, չհասկանանք, թե ինչ է ուզում մեզանից Աստված, որպեսզի մեզ արժանացնի փրկության, ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր սեփական ինքնությունը: Յուրաքանչյուրիս կյանքը Աստծո […]

Մոսկվան հույս ունի, որ ԼՂ հիմնախնդրի կողմերը խելամիտ վարք կդրսեւորեն․ Պեսկով

Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։ Անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագծի եզրակացությանը հավանության տալուն՝ Պեսկովն ասել է․ «Ոչ, դա չի քննարկվել Մոսկվայի հետ։ Մենք շատ ուշադիր հետևում ենք […]

Ադրբեջանը նպատակ ուներ նաև հարված հասցնել ՀՀ տնտեսական ակտիվությանը. Արծվիկ Մինասյան

Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլին Հայաստանում հարկահավաքության ցուցանիշների վերաբերյալ հայտարարության մասին: «Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր ի վերջո նաև հարված հասցնել Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է»,- ասաց նախարար Մինասյանը` հավելելով, որ տնտեսվարողները չեն ենթարկվել ամենատարբեր ասեկոսեների և կատարել են […]

Նախագահն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բաբուին պաշտոնավարման անցած երեք տարիներին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում դեսպանի ներդրումը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված