12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մոսկվան հույս ունի, որ ԼՂ հիմնախնդրի կողմերը խելամիտ վարք կդրսեւորեն․ Պեսկով

Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։

Անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագծի եզրակացությանը հավանության տալուն՝ Պեսկովն ասել է․

«Ոչ, դա չի քննարկվել Մոսկվայի հետ։ Մենք շատ ուշադիր հետևում ենք որոշումներին, որոնք ընդունվում են այս համատեքստում։ Եվ անշուշտ լիահույս ենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն ինչ-որ քայլերից, որոնք կարող են խախտել բավական երերուն հրադադարը և լարվածության թեժացման հանգեցնել»,- ասել է Պեսկովը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ