06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2016

Կարեն Գրիգորյանը դարձավ Բրանկո Վուկմանովիչի հուշամրցաշարի հաղթող

Չերնոգորիայի Տիվատ քաղաքում կայացավ Բրանկո Վուկմանովիչի 6-րդ հուշամրցաշարը: Այդ մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Կարենը հիանալի հանդես եկավ՝ տանելով 6 հաղթանակ և ևս երեք պարտիա ավարտելով ոչ-ոքի արդյունքով: Արդյուքում մեր մարզիկը 9 հնարավորից  7,5 միավորվաստակեց՝ դառնալով մրցաշարի հաղթող:    

Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Արցախի ու Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝  գերտերություններին ու հատկապես  Ռուսաստանին  ձեռնտու չէ, որ Արցախի ու Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն: ‹‹Բազմիցս  նշել եմ՝ բացառում եմ լայնամասշտաբ ռազմական  գործողությունների վերսկսումը: Դա ձեռնտու չէ գերտերություններին՝ հատկապես  Ռուսաստանին: Տնտեսական կենտրոններ կան, աշխարհաքաղաքական շահեր…  Ռուսաստանին գուցե ձեռնտու լինեն փոքրիկ ռազմական բախումները՝ զենք վաճառելու հնարավորությունն ու ազդեցության լծակները պահպանելու համար, […]

100 տարեկան կինն առաջին անգամ դարձել է VOGUE-ի մոդել /ֆոտո/

Հանրահայտ Vogue հանդեսի բրիտանական տարբերակն այս տարի 100-ամյա տարելիցը։ Այս կապակցությամբ ամսագրի հեղինակները որոշել են յուրօրինակ համար թողարկել՝ հունիսի համարի շապիկին կհայտնվի բրիտանուհի Բո Գիլբերտը, ով 100 տարեկան է։ Կինը ծնվել է ուղիղ 100 տարի առաջ՝ 1916 թվականին, ճիշտ այն ժամանակ, երբ լույս տեսավ ամսագրի առաջին համարը։ Կինն ասել է, որ երբեք տնից դուրս չի գալիս […]

Աջակցություն հերոսներին եւ նրանց ընտանիքներին /ֆոտո/ /վիդեո/

Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն համայնքի բնակիչ 20- ամյա Արմենակ Առուստամյանը, ով 2015 թվականի դեկտեմբերի 20-ին Հադրութում վիրավորվել էր հակառակոդի կողմից արձակված նռնականետից այսօր իր բուժումն է ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպխիտալում: Երբ օրեր առաջ լրատվամիջոցները սկեցին խոսել վիրավոր զինվորի մասին, որտեղ արծածվում էր վերջինիս ընտանիքի սոցիալական վիճակը Ֆրանսիայի Շաղվյո- Շավանյոի հայկական համայնքի կողմից գումար է […]

Դու կարող ես լինել Աստծո ձեռքը

Մեր հանրության մեջ ապրում են մարդիկ, ովքեր ամենատարբեր պատճառներով օտարված են մեզնից, բայց մեծապես ունեն մեր կարիքը: Իհարկե, հրաշալի կլիներ, եթե աշխարհի երեսից վերանային ծերանոցները, մանկատները… բոլոր ծերերը կյանքի արևամուտն անցկացնեին իրենց զավակների ու թոռների հետ, սիրո ու հոգատարության մեջ, իսկ «մանկատուն» բառն իսկ որևէ նշանակություն չունենար, քանզի չլինեին այնպիսի ծնողներ, ովքեր իրենց փոքրիկներին թողնեին […]

Հարկադիրը նշել է կազմավորման 18-ամյակը

Հայաստանում մայիսի 5-ը նշվում է որպես հարկադիր կատարողի օր։ Այս կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։ Շնորհավորելով աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նա մասնավորապես նշել է, որ այդ 18 տարիների ընթացքում Ծառայությունը անցել է բարդ և պատասխանատու ճանապարհ, ունեցել մի շարք դժվարություններ և խոչընդոտներ, բայց […]

Նոր մանրամասներ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընթացքի վերաբերյալ

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը  հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Որոշ մանրամասներ  ենք ներկայացնում այսօր Կառավարությունում քննարկված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընթացքի վերաբերյալ. Կառավարությունում այսօր քննարկվել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորների ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը: Այն դեպքերում, երբ օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավորներինն է, […]

«Ամեն արցախցի երազում է, որ Հայաստանն ընդունի Արցախի անկախությունը»

‹‹Ապրիլի երկուսից հետո ՀՀ նախագահը խոսել է ԼՂՀ ճանաչման մասին: Այս մեսիջներն ուղղված են եղել ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ողջ հայությանը: Կարծում եմ՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պիտի ներկայացնեին ոչ թե երկու պատգամավոր, այլ բոլոր պատգամավորները››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված