21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2016

Պետդեպարտամենտն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի սադրիչ հայտարարությանը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին: Ինչպես հաղորդում է Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ […]

Այսօր հայերը պարում են յարխուշտա այն վայրում, որտեղ սատկացրել են շանը՝ Թալեաթին

Ապրիլի 2-ին նշվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի 120-ամյակը: Այդ օրը  «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում, որտեղ Սողոմոն Թեհլերյանը սպանել է Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային, նախաձեռնել է ֆլեշ-մոբ, որի ընթացքում կծածանվի Եռագույնը: Ակցիային կմասնակցի գերմանահայ համայնքը: Այսօր այս մասին  ‹‹Հենարան›› ակումբում հայտարարեց Սրապիոն Գևորգյանը: «Ամեն տարի […]

Նախագահը հանդիպել է ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի: Հանրապետության Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արք. Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Օշական արք. Չոլոյանի, «Հայաստան ծառ» ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարի ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող […]

«Փոքր Մհեր» կրթահամալիրը 15 տարեկան է

Ուղիղ 15 տարի առաջ մարտի 31-ին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական աջակցությամբ հիմնադրվեց «Փոքր Մհեր» կրթահամալիրը: Ռազմահայրենասիրական ոգով սերունդներ կրթող և դաստիարակող կրթօջախը տոնական ու նաև հոբելյանական օրը սկսեց Կոմիտասի անվան պանթեոնից՝ հարգանքի տուրք մատուցելով Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հաշվետվության տեսքով ներկայացնելով «Փոքր Մհեր»-ի անցած 15 […]

Եվրոն թանկացել է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  41 լումայով`  դառնալով 481.26  դրամ, եվրոն արժեւորվել է`5.46 դրամով`  դառնալով  544.69  դրամ: Ռուսական ռուբլու գինն այս անգամ արժեվորվել է  13 լումայով  եւ դարձել`  7.13 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  481.26  Եվրո 544.69  ՌԴ Ռուբլի 7.13

Իշխանությունը քայլ առաջ է գնացել, բայց /վիդեո/

Ընտրական նոր օրենսգրքում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության հարցը քննարկելու նպատակով   այսօր «Հենարան» ակումբում  լրագրողների հետ հանդիպեցին ասորական  համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը,  եզիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ռազմիկ Խոսրոեւը  շեշտեց, որ այսօր  բարդ է սահմանել, թե  որ ազգի ներկայացուցիչներին կարելի է անվանել ազգային փոքրամասնություն: «Ես կարծում եմ, որ ռուսները ազգային փոքրամասնություն չեն, որովհետեւ […]

ԱՄՆ-ը ցանկանում է հասնել հիմնական կարգավորման Լեռնային Ղարաբաղում. Քերրի /վիդեո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ իրենք ցանկանում են տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վերջնական լուծումը: «Խնդրի կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով»,- ասել է նա։ Մանրամասն՝ Ամերիկայի ձայն-ի տեսանյութում։  

244.9 մլն դրամ՝ առողջապահության նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց Առողջապահության նախարարությանը 244.9 մլն դրամ հատկացնելու հարցը: Նշենք, որ կառավարությունը հավանության է արժանացրել Հանրապետությունում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը, և հիմնադրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: Ներկայում ծրագրի I փուլը դեռ ավարտված չէ, և ընկերությունը իր հիմնական գործունեությունը դեռ չի սկսել, հետևաբար չունի ֆինանսական բավարար միջոցներ պահպանման ծախսերի և անհրաժեշտ կահույքի […]

«Ղարաբաղն ինքը 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ է եղել». ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ: ՀՀ Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին` անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, առկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի