Այսօր հայերը պարում են յարխուշտա այն վայրում, որտեղ սատկացրել են շանը՝ Թալեաթին
Ապրիլի 2-ին նշվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի 120-ամյակը: Այդ օրը «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ Սրապիոն Գևորգյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում, որտեղ Սողոմոն Թեհլերյանը սպանել է Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային, նախաձեռնել է ֆլեշ-մոբ, որի ընթացքում կծածանվի Եռագույնը: Ակցիային կմասնակցի գերմանահայ համայնքը:
Այսօր այս մասին ‹‹Հենարան›› ակումբում հայտարարեց Սրապիոն Գևորգյանը:
«Ամեն տարի փորձում եմ անել մի բան, որ համայն հայերին հավաքեմ մի գաղափարի շուրջ: Նպատակն այն է, որ երբ թշնամին 101 տարի առաջ փորձում էր մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում, մենք ասում ենք, որ 101 տարի է անցել, և մենք կրկին մեկ բռունցք ենք, ցույց ենք տալիս, որ այսօր հայերը պարում են յարխուշտա ու քոչարի հենց այն վայրում, որտեղ սատկացրել են շանը՝ Թալեաթ փաշային»,-ասաց Սրապիոն Գևորգյանը:
Ըստ Սրապիոն Գևորգյանի՝ նմանատիպ միջոցառումները կարևոր են ու համախմբող:
«Սփյուռքի երիտասարդությանը համախմբելով՝ դարձյալ ճանաչողական երթ եմ անում հայապահպան գաղափարի շուրջ, որ մեր հերոսը կա։ Նաև այն գաղափարի շուրջ, որ երբ պետք լինի, մեզանից յուրաքանչյուրը Սողոմոն Թեհլերյան կդառնա և հարկ եղած դեպքում դարձյալ կսատկացնի թուրք շանը, ցույց կտա իր ուժը»,-ասաց Սրապիոն Գևորգյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որ ներկա էր ասուլիսին, ասաց, որ հերոսներին հիշելու համար նման ակցիաները պարտադիր են:
«Մեր արժանապատվության, պատվախնդրության կարևորությունն ընդգծելու, նաև այսօրվա սերնդի մեջ հայրենիքի նկատմամբ սեր դաստիրակելու, հանցագործներին իրենց տեղը ցույց տալու և արդարության հաղթանակն ապահովելու նկատառումով շատ եմ կարևորում այս միջոցառումը, դա ոգեկոչման կարևորություն ունեցող ձեռնարկ է»,-ընդգծեց Էդիկ Մինասյանը: