13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2016

Արցախը ներկայացել է առանձին տաղավարով

Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու քաղաքականությունը՝ Արցախի պատվիրակությունը ս.թ. մարտի 9-ից 13-ը առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ԼՂՀ Էկոնոմիկայի Նախարարության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում ցուցահանդեսի տարածքում՝ տաղավարի այցելուներին […]

Ուսուցչուհին երկաթյա կախիչով հանել է Մեսրոպի աչքը. հարազատները հուսահատ են

Սևան քաղաքի բնակիչ, 8-րդ  դասարանի աշակերտ Մեսրոպ  Խաչատրյանը աչքը կորցրեց ուսուցչուհու բռանարարքի պատճառով: Ուսուցչուհին երկաթյա կախիչով բառացիորեն հանել է տղայի աչքը դասի ժամանակ առանց հարցնելու ոտքի կանգնելու և կախիչին մոտենալու համար: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը՝ Վահագն Խաչատրյանը: Արդեն 2 տարի ձգձգվող դատական գործընթացը շարունակվում է: Մեսրոպի հարազատները հուսահատվել են: […]

Հայաստանի միջազգային հեղինակությունը` կախված աբորտներից

Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ազդում են Հայաստանի միջազգային համբավի վրա: Այս մասին  «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Ըստ դեսպան Սվիտալսկի առողջ հասարակությունում պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության խնդիրը ընկած է ցածր վիճակագրության մակարդակներում, իսկ Հայաստանը, Սվիտալսկու խոսքով, ունի բարձր […]

Սիրիացիները՝ Կանադայում/ ֆոտո

Փյունիկյան Ադոնիս Աստծո անունը կրող Կանադայի «Ադոնիս» սուպերմարկետների ցանցն օգնության ձեռք է մեկնել սիրիացի փախստականներին՝ աշխատանքի ընդունելով տասնյակ նորեկների: Ամեն օր, երբ գնորդները մտնում են «Ադոնիս» սուպերմարկետ, նրանք ամենայն հավանականությամբ առնչվում են վերջերս երկիր ժամանած սիրիացի փախստականների հետ: Երբ Կանադան անցած նոյեմբեր ամսին իր դռները բացեց 25.000՝ իրենց վերաբնակությունը հաստատող սիրիացի փախստականների առջև, «Միջին արևելյան […]

Մասնակցել են Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Մարտի 9-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,  տեղի ունեցավ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կառույցի ղեկավարներ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ կայացած նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները […]

Մեր ընբիշը պարտվեց

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել Է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը։ 97 կգ քաշային կարգում հանդես եկող մեր հայրենակիցը՝  Անդրանիկ Գալստյանը, մեկնարկային գոտեմարտում 4։10 հաշվով զիջեց թուրք ըմբիշ Ֆաթիհ Յաշարլիին և դուրս մնաց հետագա պայքարից։ Մարտի 10-ին մրցագորգ դուրս կգան Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)։  

Ո՞վ է Մերիի մահվան իրական մեղավորը

«Բժշկուհի Անի Բաբլեյանը Մերի Մարգարյանի ծննդաբերության օրը  հերթապահ է եղել, նա էլ իր հերթին է հրաժարվել է ընդունել Մերի Մարգարյանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով փաստաբան Մարինե Թովմասյանը` տեղեկացնելով, որ Քննչական կոմիտեն որպես մեղադրյալ ներգրավել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբլեյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ […]

ՀՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ինքնուրույն կգնան ընտրություններին. քաղտեխնոլոգ

2017-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ՝  տեղի են ունենում նոր խմորումներ: Ի վերջո, ի՞նչ իրադարձություններ կարող են ծավալվել, ո՞ր քաղաքական ուժերը կհամագործակցեն և միասնական կերպով կպայքարեն ընտրություններում վստահության քվե ստանալու համար: Անդրադառնալով այս հարցերին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. ‹‹Դժվար է կանխատեսումներ անելը, քանի որ մեր երկրում քաղաքականությունը կախված է անհատներից ու տվյալ պահին եղած […]

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են արտահանման ներուժ ունեցող ընկերություններին լրացուցիչ մեխանիզմներով և գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերելուն ուղղված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Նշվել է, որ կառավարության նպատակն է նպաստել տնտեսվարողների կողմից արտադրական հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին: Այնուհետև խորհրդին են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի