14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի միջազգային հեղինակությունը` կախված աբորտներից

Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ազդում են Հայաստանի միջազգային համբավի վրա: Այս մասին  «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Ըստ դեսպան Սվիտալսկի առողջ հասարակությունում պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության խնդիրը ընկած է ցածր վիճակագրության մակարդակներում, իսկ Հայաստանը, Սվիտալսկու խոսքով, ունի բարձր վիճակագրական ցուցանիշ:

«Դա լավ չէ երկրի համբավի համար: Հայաստանը խնդրահարույց է այս առումով եւ ես ինքս վաղուց եմ լսել այս մասին, դեռ այն ժամանակներից, երբ գաղափար չունեի, որ Հայաստանում պետք է աշխատեմ: Եվրախորհրդում էի և քննարկում էինք ժողովրդագրական խնդիրներ, իմացա, որ Հայաստանն այս առումով խնդիրներ ունի: Սա ազդում է երկրի համբավի անկման վրա: Բացի այս, հասարակությունն է առաջին հերթին տառապում, որովհետև Հայաստանը կորցնում է 1400 աղջիկ: Սա վատ է երկարաժամկետ ժողովրդագրական միտումներից ելնելով: Այն թուլացնում է առողջ հավասարակշռությունը, որը յուրահատուկ է հասարակությանը»,- շեշտել է ՀՀ-ում ԵՄ ղեկավարը եւ հավելել, որ այս հարցում ԵՄ-ը պատրաստակամ է օգնել Հայաստանին եւ 750 հազար եվրո ենք հատկացրել հարցի լուծման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ