Մեր շախմատիստը գրավել է երրորդ տեղը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի միջազգային մրցաշարին մասնակցելուց հետո հանդես է եկել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում անցկացվող «Դոեբերլի Գավաթ» ամենամյա մրցաշարում: Մեր գրոսմայստերը 59 մասնակիցների մեջ զբաղեցրել է մրցանակային 3-րդ պատվավոր հորիզոնականը: Հիշեցնենք, որ Հրանտը պատրաստվում է 2016 թվականի Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի կունենա Կոսովոյի Գյակովա քաղաքում, մայիսի 11-24-ը: