Խրախճանքը շարունակվում է․ ռուս միլիարդատիրոջ որդին մի հարսանիք էլ Լոնդոնում է արել /ֆոտո/
«Ռուսնեֆթի» սեփականատեր, միլիարդատեր Միխայիլ Գուցերիեւի որդիու հարսանիքը համալսարանի հիթն էր դարձել։ Մոսկվայի Սաֆիսա ռեստորանում տեղի ունեցած հարսանիքին միլիոններ էր ծախսվել։ Հարսանիքի մանրամասները արդեն ներկայացրել ենք։
Եւ հիմա էլ զույգը երկրորդ հարսանիքն է արել, այս անգամ՝ Լոնդոնում։ Այստեղի հարսանիքն ավելի համեստ է անցել՝ նեղ ընտանեկան ու ընկերական միջավայրում։ Հարսը մեկ այլ հարսի զգեստով է եղել, սակայն ոչ պակաս թանկարժեք։
Ոչ պակաս հայտնի աստղեր ելույթ են ունեցել նաեւ այս անգամ։ Հյուրերին զվարճացրել են Բեյոնսեն եւ Էլթոն Ջոնը։