Հայաստանի արտգործնախարարությունում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն
Մարտի 24-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի պատասխանատուներ: Ընդունելության սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների […]