12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Թբիլիսիի հայկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում՝ ս. թ. մարտի 25-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հանդես կգա Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը՝ Մ. Լադոյի «Սովորական պատմություն» ներկայացումով:

Բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյանը, նկարչական ձևավորումը՝ Մալխազ Իոբաշվիլու, երաժշտական ձևավորումը՝ Վալերի Ամիրագյանի, զգեստները՝ Թամարա Աղաջանովայի, պարերը՝ Նինա Կերվալիշվիլու: Դերերում` Նարեկ Բայանդուրյան, Արթուր Գասպարյան, Գլորիա Գևորգյան, Արամ Միքայելյան, Նանո Պողոսյան, Սնեժանա Յագուբովա, Գագիկ Մելքումյան, Էդուարդ Մուրադյան, Քրիստինե Միրզոյան, Սոֆիա Ներսիսյան:

«Սովորական պատմություն» ներկայացումը «Արտավազդ-2016» մրցանակի հավակնորդներից է և առաջադրված է մի քանի անվանակարգում: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2015 թ. նոյեմբերի 9-ին, Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ