Կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին

Մարտի 4-ին, ժամը 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Նարեկացի թաղամասում հայտնաբերել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գայանե Հովհաննիսյանին, ով փետրվարի 20-ից ՌԴ Սևաստոպոլ քաղաքի Գագարինսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզման նախաձեռնողին: