06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քայլ առ քայլ

 

Նորաստեղծ «Գնիշիկ»  պահպանվող լանդշաֆտի (ՊԼ) տարածքը կունենա ոչ միայն բնապահպանական նշանակություն, այլեւ հիմք կլինի ազդակիր համայնքների կայուն ու օրինակելի զարգացման համար, եւ մարդու ու բնության միջեւ կապահովվի հավասարակշռված գոյակցություն:

Պահպանվող լանդշաֆտի առաջնային նպատակներից մեկն այն է եղել, որ իրենց հանգիստը ծրագրող զբոսաշրջիկները կարողանան լիարժեք վայելել տարածքի  վայրի բնությունը եւ պատմական ժառանգությունը:

Արդեն իսկ առանձնացվել են թվով վեց հետիոտն երթուղիներ, տեղադրվել են տեղանքի եւ տեսարժան վայրերի մասին տեղեկատվական վահանակներ եւ ճանապարհային ուղեցույցներ:

Այս տարի Բնության Համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ծրագրի շրջանակներումպահպանվող լանդշաֆտին նվիրել է չորս ձիեր, որոնք կօգնեն զբոսաշրջիկներին հասենլ այն վայրերը, որոնք  դեռ սկզբից առնաձնացվել են էկոզբոսաշրջության համար:

Նախատեսվածի համաձայն մի քանի օրից կսկսվի գյուղմթերեքնրի խանութի շինարարարական աշխատանքները, իսկ մինչ տարվա կես կկառուցվի մրգաչորանոցը, որի արտադրած մրգերն կվաճառվեն ոչ միայն ներքին շուկայում, այլ նաեւ կարտահանվեն:

Հիշեցնենք,  որ «Գնիշիկ»  պահպանվող լանդշաֆտի գործնական ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) կողմից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ